Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Սույն նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգի գործարկման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու 3-րդ և 4-րդ աստիճանի տարակարգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները: Միաժամանակ անհրաժեշտ էր հստակեցնել ուսուցիչների վերապատրաստման համար պահանջվող վկայականներին ներկայացվող պահանջները: Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է առավել հստակեցնել տարակարգի համար ուսուցչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որոշակի հստակեցումներ իրականացնել ընթացակարգերի հետ կապված: Միջոցառման արդյունքում փաստաթղթերին ներկայացվող պահանջները կհստակեցվեն:

  • Discussed

    21.07.2025 - 05.08.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4929

Print

Suggestions

Ալվարդ Մամյան

04.08.2025

Առաջարկում եմ մասնագիտական զարգացում համարել նաև անընդմեջ կամավոր ատեստացիային մասնակցելը և ավելի բարձր արդյունք գրանցելը:

Hermine Ulikhanyan

03.08.2025

Առաջարկում ենք 1509-Ն որոշման հավելվածի 25-րդ կետի 2-րդ ենթակետի <<Հունիս-սեպտեմբեր ամիսներին դիմելու դեպքում դիտարկվում են մայիս ամսվա ընթացքում կազմված դասերի պլանները>> ձևակերպումը փոխարինել <<Հունիս ամսին դիմելու դեպքում դիտարկվում են մայիս ամսվա ընթացքում կազմված դասերի պլանները>> ձևակերպմամբ, քանի որ ուսումնական պարապմունքները փաստացի ավարտվում են մայիսին և հունիսին դեռևս կարելի է դիտարկել, իսկ նոր ուսումնական տարին, ըստ էության, սկսել հոկտեմբերից: Սա նաև գնահատող փորձագետների տեսանկյունից է նպատակահարմար հաշվի առնել, քանի որ կոնկրետ ժամանակահատվածում հաստատուն փորձագիտական անձնակազմով աշխատելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում հարցը դիտարկել նրանց հանգստի ռեժիմի կազմակերպման և մոտիվացիայի տեսանկյունից, իսկ անձնակազմի փոփոխության դեպքում՝ նոր ընթացակարգերին ծանոթացնելու և գործընթացներին ադապտացվելու տեսանկյունից:

Hermine Ulikhanyan

03.08.2025

Առաջարկում ենք 26-րդ կետի 4-րդ ենթակետում մասնագիտական զարգացման մասով (ա., բ., դ. կետերի մասով) ներառել <<վերջին հինգ տարում>> պայմանը. փորձը ցույց է տալիս, որ ոչ հազվադեպ ներկայացվում են 2000-ականների վկայականներ/ԿԳՄՍՆ երաշխավորությամբ/, ինչը ուսուցչի մասնագիտական զարգացման՝ ներկա պահանջների համապատասխանության ցուցիչ չէ: ( առաջարկում ենք 26-րդ կետի գ. ե. զ. է. ը կետերը չդիտարկել այդ պայմանով):

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: