Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

          «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-101-Ն օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2025 թվականի մայիսի 12-ին, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 31-ին։     

     Օրենքի ընդունմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածը, համաձայն որի՝ էկոպարեկային ծառայողի զոհվելու կամ էկոպարեկային ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափը և վճարման կարգը սահմանում է Կառավարությունը։

     Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 1-ին հոդվածի դրույթների կատարման ապահովմամբ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողի զոհվելու կամ էկոպարեկային ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափը և վճարման կարգը։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 

      Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։

 

4 Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայողի զոհվելու կամ էկոպարեկային ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափը և վճարման կարգը, ինչը կհանդիսանա էկոպարեկային ծառայողների ևս մեկ սոցիալական երաշխիք «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված այլ երաշխիքներից բացի։

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտության առկայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

          Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կառաջանան լրացուցիչ փոփոխություններ։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետից (Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության (էկոպարեկային) ծառայության մասին օրենքի նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունում)։ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայողի զոհվելու կամ էկոպարեկային ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափը և վճարման կարգը, ինչը կհանդիսանա էկոպարեկային ծառայողների ևս մեկ սոցիալական երաշխիք «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված այլ երաշխիքներից բացի։

 

  • Discussed

    15.07.2025 - 30.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Social welfare, Public service

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1245

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: