Նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է իրավական ակտերի կիրառման ընթացքում նոր մեխանիզմների կիրառման և ի հայտ եկած անորոշությունների վերացման պահանջից:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն՝
• Բարելավել և հստակեցնել ֆիլմերի վարձութային վկայականների տրամադրման, դասակարգման և տարիքային սահմանափակումների սահմանման գործընթացը,
• Իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն ֆիլմերի առաջին ցուցադրության ժամանակ՝ ապահովելով ներկայացված դասակարգման ճշգրտությունը,
• Հստակեցնել հայտադիմումի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացման պահանջները՝ ապահովելով վարչական ընթացակարգերի ամբողջականություն և թափանցիկություն:
Այս կարգավորումը բնույթով սահմանում է օտարերկրյա ֆիլմերին վարձութային վկայական տրամադրելու հատուկ մեխանիզմ, որը մի կողմից պահպանում է հեղինակային և կոմերցիոն իրավունքները, իսկ մյուս կողմից՝ ապահովում է պետության վերահսկող գործառույթները։