Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են մի շարք իրավական, ինստիտուցիոնալ և գործնական հիմնավորումներով, որոնք անհրաժեշտ են «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի դրույթների վերանայման և դրանց համապատասխանեցման համար՝ ՀՀ օրենսդրության ընդհանուր սկզբունքներին, իրական իրավիճակին և ոլորտի զարգացման ընթացիկ պահանջներին։ Հաշվի առնելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ օրենսդրության այլ ակտերին կամ չեն արտահայտում ոլորտի իրական պահանջներն ու զարգացումը՝ անհրաժեշտ է օրենքի վերանայում, ձևակերպումների ճշգրտում և նոր գործիքների ներդրում։

Շրջանառության մեջ դրվող նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքում, որոնք վերաբերում են ՞դրամագլուխ՞, ՞կինոմատոգրաֆիա՞, ՞կինոթատրոն՞, ՞կինոժառանգություն՞, ՞կինոփառատոն՞, ՞ստեղծագործական խումբ՞, ՞վարձութային վկայական՞, ՞ֆիլմարտադրող՞, ՞ֆիլմի հիրմնանյութ՞ եզրույթներին, ազգային մարմնի լիազորություննրին, ազգային ֆիլմի կարգավիճակին 

  • Discussed

    09.07.2025 - 09.08.2025

  • Type

    Law

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7371

Print

Suggestions

Armine Harutyunyan

09.08.2025

Удивляюсь терпению моих коллег и их бесконечной работоспособности, которые просто вынуждены серьезно размышлять над глупостью, анализировать очевидные абсурд и доказывать избитые истины. Хотелось бы, чтоб люди, инициирующие такие аборигенские поправки к закону, заканчивали хотя бы какие-то курсы ликбеза. Это ж постараться надо поместить столько маразма на один квадратный сантиметр. Надо умудриться пойти против всех европейских конвенций и соглашений и начисто развалить идею совместного производства вообще; претендовать на авторство ряда коррупционных схем, где государственный фонд имеет право производить фильмы и само же себя финансировать; быть глубоко уверенным, что ни одной ведущей стране мира, у которой многомиллионные государственные фильм-фонды, не пришло в голову производить самоокупаемое кино, а финансировать и создавать культурные ценности, и одна только крошечная Армения на своем собственном глобусе способна там что-то окупать и не просить денег у государства. А авторские и имущественные права? Государство отбирает права у авторов и производителя? А что оно с ним будет делать и куда деть закон об авторском праве? Эта же команда будет исправлять?))). Все это просто кричит об отсутствии элементарной культуры, знаний и опыта, а также понимания, что это такое в целом. Комедия в том, что все это знакомо, я знаю первоисточник …это у Туркмении они начитались, там такие законы на смех и радость всем цивильным странам, даже своим ближайшим соседям)) Как быть и что делать? Срочно отозвать это позорище и спрятать так далеко, чтоб больше никто его видел.

Գրիգոր Պողոսյան

09.08.2025

Կրկնում եմ՝ Ձեր առաջարկի Հոդված 7. Օրենքի 10-րդ կետն անընդունելի է, հակասում է ՀՀ սահմանադրությանը, Կինոյի մասին Եվրոպական կոնվենցիային և ՀՀ Հեղինակային իրավունքի մասին օրենքին։ Սա կարմիր գիծ է, որ վտանգի տակ է դնում անկախ Հայկական կինոյի գոյությունը։ Պետությունը չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով գույքային իրավունքներ հաստատի ստեղծագործության վրա և չպետք է կարողանա միջամտել ստեղծագործության բովանդակությանն ու դրա ստեղծմանը։

Գրիգոր Պողոսյան

09.08.2025

Կինոյի մասին գործող օրենքով Հիմնադրամի ղեկավարն ի պաշտոնե կրում է մի շարք պատասխանատվություններ, Ձեր առաջարկով հիմնադրամի ղեկավարը ազատվում է իր գործունեության արդյունքում և հետևանքով առաջացող բոլոր տեսակի պատասխանատվություններից։ Հիմնադրամի գործունեությունն ու նրա ղեկավարությանը պատասխանատվությունից ամբողջապես ազատում է նաև Ձեր կողմից գործող օրենքի Հոդված 27-ն ի սպառ հեռացնելը;

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: