«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ․ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր) սահմանում են տարածքների և նրանց սահմաններում հողատարածքների ռացիոնալ և անվտանգ օգտագործման նպատակով բնական պայմանների և տեխնածին գործոնների ազդեցության ուսումնասիրման համար կատարվող ինժեներական հետազննությունների կազմակերպան ու կարգի դրույթներն ու պահանջները։
Սույն նորմերի պահանջները տարածվում են տարածքային պլանավորման փաստաթղթերի նախապատրաստման, տարածքի հատակագծման փաստաթղթերի մշակման, միջինից բարձր ռիսկայնության աստիճանի՝ նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող, կոնսերվացվող, կազմաքանդվող շինարարության օբյեկտների, այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշակման համար, և այդ օբյեկտների շահագործման ժամանակ ինժեներական հետազննությունների իրականացման վրա։
Սույն նորմերի պահանջները պարտադիր են պետական վերասկողական ծառայության և բոլոր կազմակերպությունների (անկախ դրանց սեփականության և պատկանելիության ձևից) համար, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում լիազորված են իրագործել ինժեներական հետազննություններ շինարարության համար։
-
Discussed
02.07.2025 - 17.07.2025
-
Type
Order
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 1373
Print