«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 9-ի N1120-Ա որոշման Հավելված 1-ի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N943-Լ որոշման Հավելված 2-ի 1-ին կետի 4-րդ ենթակետի հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ, <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության հասարակական և արտադրական օբյեկտների շենքերի ու շինությունների շահագործման մատչելիության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին, Նախագիծը շրջանառվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան՝ անհրաժեշտ տվյալների ամբողջական տեղեկատվությունը ձեռք բերելու համար: Նախագծի մշակման աշխատանքները իրականացվել, տվյալների հավաքագրման ձևաչափերը կազմվել և ամփոփվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության շենքերի ու շինությունների գերակշիռ մասը չի համապատասխանում ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հիմնական պահանջներին:
Նախագծով նախատեսված միջոցառումները վերաբերում են մատչելիության խնդիրների ապահովման միայն նախագծման փուլին, նախագծման միջոցառումները դասակարգվել են ըստ առաջնահերթությունների՝ հրատապ, առաջնահերթ և 5-7 տարիների ընթացքում դիտարկման ենթակա:
Նախագծով ամրագրվել են պետական և համայնքային ենթակայության կրթական, առողջապահական և սոցիալական նշանակության օբյեկտներ, որոնք շահագործվում են մեծ թվաքանակով քաղաքացիների կողմից, սակայն մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձնանց համար, հատկապես կարևորվում են՝ դպրոցները, նախադպրոցական հաստատությունները, կրթական կենտրոնները, առողջապահական կենտրոններն ու առաջնային բուժօգնության ծառայություններ մատուցող հաստատությունները, հարակից ենթակառուցվածքները, ինչպես նաև համայնքային նշանակության ժամանցի վայրերն ու մշակույթի տները:
Նախագծային փաստաթղթերի մշակման ծախսերի նախնական գնահատում
Նախագծով նախատեսվել են թվով 9 մարզերի և Երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության կրթական, առողջապահական և վարչական օբյեկտների շենքեր և շինություններ
Ծրագրի ՄԱՍ I-ով նախատեսվել են միայն նախագծման միջոցառումներ՝ շենքերի տեխնիկական վիճակի հետազննման արդյունքներով:
Նախագծով նախանշված առաջնահերթությունները նախնական են և ենթակա են փոփոխության:
Միաժամանակ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ 2026-2028թթ ՄԺԾԾ նախագծի (որում ներառված էր նաև այս միջոցառումը) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համապատասխան միջոցներ չեն հատկացվել՝ ծրագրից հանվել է ծախսային հատվածը ու բավարար, անբավարար և վթարային, ինչպես նաև ներկայումս շինարարական ծրագրերում ընդգրկված օբյեկտները դասակարգվել են ըստ առաջնահերթությունների, որոնք կարող են նախատեսվել հաջորդաբար՝ ըստ ֆինանսական միջոցների առկայության:
Ներկայացված ծրագիրը գրեթե ամբողջությամբ ներառում է ՀՀ տարածքում գոյություն ունեցող հասարակական նշանակության կարևորագույն այն օբյեկտների ցանկը, որը վերաբերում է մատչելի շագորման համար հարմարեցման ենթակա կրթական, առողջապահական և մշակութային օբյեկտներին, բացառություն են կազմում մասնավոր սեփականություն հանդիսացողները:
Ցանկն իր կառուցվածքով և բնույթով նկարագրում է նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը՝ տեխնիկական վիճակի հետազննումն ու նախագծումը, որը պետք է նախորդի բուն շինարարական աշխատանքներին և թույլ է տալիս որոշակի եզրահանգման և ընտրության հնարավորություն պետական կամ ոչ պետական պատվիրատուների կամ ներդրողների համար, որոնք կվերլուծեն ցանկում ներառված օբյեկտների հիմնական չափորոշիչներն ըստ տեղակայման վայրի, կառուցման տարեթվի, հզորության, ակնադիտական գնահատականի և կկայացնեն օբյեկտի ֆինանսավորման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան որոշում:
Ենթադրվող ծախսերի (ամբողջական ներդրումների) գնահատականի վերաբերյալ
Երևան քաղաքի համար 2027-2030թթ համար հաշվարկվել է 3620.0մլն.դրամ, որից հրատապ՝ 2027-2028թթ՝ 1259.0մլն.դրամ (507 օբյեկտ)
ՀՀ Տավուշի մարզ՝ 835.0մլն.դրամ, որից հրատապ՝ 48.0մլն.դրամ (77 օբյեկտ)
ՀՀ Վայոց Ձորի մարզ՝ 1183.0մլն.դրամ, որից հրատապ՝ 122.0մլն.դրամ (97 օբյեկտ)
ՀՀ Սյունիքի մարզ՝ 1014.0մլնմ.դրամ, որից հրատապ՝ 218.0մլն.դրամ (93 օբյեկտ)
ՀՀ Շիրակի մարզ՝ 1514.0մլն.դրամ, որից հրատապ՝ 158.0մլն.դրամ (140 օբյեկտ),
ՀՀ Կոտայքի մարզ՝ 1295.0մլն.դրամ, որից հրատապ՝ 161.0մլն.դրամ (117 օբյեկտ),
ՀՀ Լոռու մարզ՝ 1634.0մլն.դրամ, որից հրատապ՝ 374.0մլն.դրամ (174 օբյեկտներ),
ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ 2858.0մլն.դրամ, որից հրատապ՝ 810.0մլն.դրամ (207 օբյեկտ),
ՀՀ Արմավիրի մարզ՝ 170.0մլն.դրամ, որից հրատապ՝ 85.0մլն.դրամ (10 օբյեկտ),
ՀՀ Արագածոտնի մարզ՝ 2390.0մլն.դրամ, որից հրատապ՝ 529.0մլն.դրամ (217 օբյեկտներ)
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ՝ նախագծման և տեխնիկական վիճակի հետազննման համար՝ 16,513.0մլնդրամ, որից հրատապ՝ 2505.0մլն.դրամ
Նախագծման աշխատանքները նախատեսվում են ՀՀ պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև օրենքով չարգելված միջոցների հաշվին:
Նախագծման խոշորացված ծախսերը ենթակա են ճշգրտման դրանց ֆինանսավորման ժամանակահատվածում գործող գնային քաղաքականության, ինչպես նաև կնքված պայմանագրերի արդյունքներով: Այս ծրագրի շրջանակներում շինաշխատանքների համար անհրաժեշտ կապիտալ միջոցների մասով թվային կանխատեսումներ առկա չեն, սակայն անալոգային/նախադեպային օրինակի դիտարկմամբ կարելի է նշել մասնավորապես ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N250-Լ որոշմամբ հաստատված ցանկի օբյեկտները՝ որոնց մասով դրանք հաշվարկվել են նվազագույնը 50-100մլն.դրամ՝ առանց ծավալուն սեյսմիկ միջոցառումների:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով ամրագրված կարգավորումը առավելապես վերաբերում է ՀՀ վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 9-ի N1120-Ա որոշման Հավելված 1-ի 5-րդ կետին և ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N943-Լ որոշման Հավելված 2-ի կետ 1-ի 4-րդ ենթակետի հանձնարարականին, «Քաղաքաշինության մասին» օրենքով նախատեսված՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների շահագործման մատչելիության ապահովման խնդիրներին՝ դրանց առաջնային փուլում նախագծային աշխատանքների կատարմանը:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերում և եկամուտներում չի առաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման պահանջ, ինչը չի հանգեցնի բյուջետային փոփոխությունների:
Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքէջերում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդված 10, 1-ին մասի 3-րդ և հոդված 10.1, 39-րդ կետեր
Կոմիտեն՝
- հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերը, սահմանում է առաջնահերթություններ.
- սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների, այդ թվում՝ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների շահագործման մատչելիությունն ապահովող քաղաքաշինական միջոցառումների համալիրը (նորմերը, կանոնները), դրանց կիրառման պայմանները:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է պետական և համայնքային ենթակայության շենքերի և շինությունների մատչելիության նախագծային աշխատանքների պատվիրակում՝ ըստ առաջնահերթ խնդիրների:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության հասարակական և արտադրական օբյեկտների շենքերի ու շինությունների շահագործման մատչելիության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
«Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության հասարակական և արտադրական օբյեկտների շենքերի ու շինությունների շահագործման մատչելիության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքէջում:
2. Հասարակության մասնակցությունը
«Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության հասարակական և արտադրական օբյեկտների շենքերի ու շինությունների շահագործման մատչելիության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:
-
Discussed
02.07.2025 - 17.07.2025
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 1622
Print