ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2025 թվականի N ______Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 818-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
- 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ նախադասությունով․
«Ընդ որում՝
- գյուղացիական տնտեսություններում բուծվող ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ականջապիտակի նույնականացման անհատական համարն ամրացվում է անվճար․
- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող տնտեսություններում բուծվող ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ականջապիտակի նույնականացման անհատական համարն ամրացվում է վճարովի։ Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են՝ ականջապիտակների ձեռքբերման միավորի գինը հետ վերադարձնել պետական բյուջե։ Միջոցառումն իրականացվում է վճարումը հավաստող փաստաթղթի լուսապատճենը անասնաբույժին տրամադրելուց հետո և այն պահվում է կազմակերպությունում։».
- 32-րդ կետի 2-րդ ենթակետում «անձինք» բառից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատերերը» բառերը․
- 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․1-ին ենթակետով․
«2․1) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի արտահանման դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված N 8 ձևի համապատասխանության տեղեկանքի տրամադրումը կենդանիների արտահանմամբ զբաղվող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսը՝ ականջապիտակների ձեռքբերման միավորի գինը հետ վերադարձնել պետական բյուջե։ Տեսչական մարմինը N 8 ձևի համապատասխանության տեղեկանքը տրամադրում է վճարումը հավաստող փաստաթղթի առակայության դեպքում։ Վճարումը հավաստող փաստաթղթի լուսապատճենը պահվում է տեսչական մարմնում․»․
- 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ նախադասությունով․
«Արտահանման դեպքում, կենդանիների արտահանմամբ զբաղվող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսը՝ ականջապիտակների ձեռքբերման միավորի գինը հետ վերադարձնել պետական բյուջե։ Տեսչական մարմինն առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատները կամ N 8 ձևի համապատասխանության տեղեկանքը տրամադրում է վճարումը հավաստող փաստաթղթի առակայության դեպքում։ Վճարումը հավաստող փաստաթղթի լուսապատճենը պահվում է տեսչական մարմնում։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Discussed
23.06.2025 - 09.07.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1790
Print