ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1168-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է վերջին շրջանում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում Վրաստանի մաքսային ծառայության կողմից անհիմն տևական ժամանակով բեռնատարները կանգնեցնելու պատճառով տնտեսավարողների մոտ առաջացած վնասների հետևանքով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի և բյուջետային երաշխիքների մարման ժամկետները երկարաձգելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հիման վրա 2022 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամդրվել 9 կազմակերպության շուրջ 5.3 մլրդ դրամի չափով, որից՝ 5․1 մլրդ դրամը խաղող մթերող 8 կազմակերպության՝ 3 տարի 3 ամիս մարման ժամկետով և 0․2 մլրդ դրամի չաձով պտուղբանջարեղեն մթերող 1 կազմակերպության՝ 1 տարի 3 ամիս մարման ժամկետով։
2022 թվականին պտուղբանջարեղեն մթերող կազմակերպությանը տրամադրված բյուջետային երաշխիքը մարվել է սահմանված ժամկետում, իսկ մյուսների մասով մարումները սկսվել են 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից։
Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառմամբ հնարավորություն է տրվել լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովելու 2022 թվականների խաղողի մթերումների գործընթացը։
2025 թվականի ապրիլի 17-ից սկսած Վրաստանի մաքսային ծառայության կողմից անհիմն կանգնեցվել են հայկական ընկերությունների կողմից դեպի Ռուսաստան և Բելառուս արտահանվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարները՝ արտահանվող կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պատրվակով։
Բեռնատարներում առկա յուրաքանչյուր տեսականուց փորձաքննության նպատակով կատարվում է նմուշառում, իսկ բեռնատարները տեղափոխվում են Գեզի մաքսային տերմինալ։
Ոլորտի տնտեսվարողների կողմից տրամադրված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն 2025 թվականի հունիսի 10-ի դրությամբ Գեզի տերմինալում կուտակվել են շշալցված հայկական կոնյակով բարձված շուրջ 180 բեռնատար։
Մաքսային տերմինալում կանգնելու ժամանակահատվածում տնտեսավարողների համար առաջանում են լրացուցիչ ծախսեր (1 օրվա կտրվածքով շուրջ 100 ԱՄՆ դոլար վճարվում է բեռնափոխադրող կազմակերպությանը), չեն կարողանում ապահովել ապրանքի մատակարարումը առևտրի ցանցերի հետ կնքված մատակարարման պայմանագրերում նշված ժամկետներում, որի դեպքում ենթարկվում են մատակարարման ենթակա ընդհանուր խնբաքանակի արժեքի 20 տոկոսի չափով տուգանքի և զրկվում են չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու իրավունքից։ Բացի այդ, նման իրավիճակը կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսավարողների հետ մատակարարաման պայմանագրեր կնքելուց։ Այս դեպքում նվազում է նաև կոնյակի արտահանման ծավալները։
Ստեղծված իրավիճակում էականորեն կրճատվել են ընկերությունների ֆինանսական մուտքերը, լուրջ խնդիրներ են առաջացել աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկային ու վարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու, հետագայում նաև խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու հարցերում։
3. Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, ըստ որոնց՝ եթե 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվում է մինչև 6 ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում է նաև 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, և դրանով պայմանավորված փոփոխվում է բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ ներկայացնելու համար սահմանված ժամկետը։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ոլորտի տնտեսավարողների առաջարկությունների հիման վրա։ Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
5.Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման արդյունքում Որոշման և Ծրագրի շրջանակներում 2022 թվականին խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով բյուջետային երաշխիք ստացած տնտեսավարողներին հնարավորություն է տրվում ներգրավված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ և վարկերի մայր գումարի մարման ժամկետները ֆինանսական կառույցների համաձայնությամբ մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում նույն ժամկետով երկարաձգել նաև բյուջետային երաշխիքի մարման համար սահմանված ժամկետները։
6.Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները։ Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։ Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։
-
Discussed
18.06.2025 - 03.07.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1980
Print