Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2070-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  • Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշման 13-րդ կետի իրականացման անհնարինությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի նոյեմբերի 30-ին ընդունվել է «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը հաստատելու մասին» որոշումը (այսուհետ՝ Որոշում)։

 Համաձայն Որոշման տնտեսվարողներին փոխհատուցում է տրամադրվում շահառուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների առաջին տասներկու ամիսների համար աշխատողների մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի չափով։  Միջոցառման ֆինանսավորման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։

Միջոցառման շրջանակներում աջակցությունը ստանալու նպատակով շահառուն  ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով ներկայացնում է համապատասխան դիմում և վերջինիս կողմից ինքնաշխատ եղանակով ստուգվում են Որոշմամբ սահմանված պայմաններին բավարարման հիմքերը։

Միջոցառմամբ սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ը դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հանձնարարականի հիման վրա գանձապետարանի միջոցով աջակցության գումարը փոխանցում է առևտրային բանկեր՝ շահառուի բանկային հաշվին։

Որոշման համաձայն աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով գանձապետարանում բացվում է տարանցիկ հաշիվ: 

Հարկ է նշել, որ գանձապետարանում բացվել է վերոնշյալ տարանցիկ հաշիվը, որի տնօրինողը Էկոնոմիկայի նախարարությունն է։ Միաժամանակ ՊԵԿ-ից Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվել վճարման հանձնարարականներ՝ աջակցության գումարները շահառուներին փոխանցելու նպատակով, սակայն Էկոնոմիկայի նախարարության կողմից տարանցիկ հաշվից վճարումներ կատարել տեխնիկապես հնարավոր չէ, քանի որ աջակցության գումարները շահառուներին փոխանցվելու են որպես դրամաշնորհներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել կնքել պայմանագրեր։

Սույն ծրագրի շրջանակներում վճարումների իրականացման գործընթացում ՀՀ կառավարության 15.06.2015 թ. N 706-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերի կրկնակի և միաժամանակյա ներկայացման պահանջը ստեղծում է ավելորդ վարչարարական բեռ, որը միևնույն ժամանակ՝

  • բարդացնում է գործընթացները և ավելացնում է աշխատանքային ծանրաբեռնվածությունը ծրագրում մասնակցություն ունեցող պետական մարմինների համար,
  • առաջացնում է տեխնիկական և ժամանակային լրացուցիչ խոչընդոտներ շահառուների համար,

ՊԵԿ ի էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգով հաստատված N 3 ձևով սահմանված դիմումն և վճարման հանձնարարականը հանդիսանում են բավարար իրավական հիմք և փաստացի ձևով հաստատում են ՊԵԿ-ի և շահառուի միջև առկա պայմանագրային հարաբերությունը։ Նշված փաստաթղթերը լիարժեքորեն ապահովում են վճարման գործընթացի իրավաչափության, հիմնավորվածության և օրինականության գնահատման համար անհրաժեշտ բոլոր հիմքերը։ Հետևաբար, կրկնակի փաստաթղթային պահանջները սույն դեպքում նպատակահարմար չէ պահպանել։ Այս մոտեցման կիրառմամբ՝ վճարումները հնարավոր կլինի իրականացնել պարզեցված և արագացված ընթացակարգով, որը կնպաստի վարչական գործընթացների օպտիմալացմանը,ևհանրային ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործմանը։

 Հաշվի առնելով վերոգրյալը նախագծով առաջարկվում է հարկ վճարողների կողմից ՊԵԿ էլեկտրոնային համակարգ ուղարկվող՝ Հավելվածի N 3 ձևով սահմանված ստորագրված դիմումը համարել ՊԵԿ-ի և շահառուի միջև կնքված պայմանագիր՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված բյուջեների կատարման կարգի 37-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող նախագծի ընդունումը հնարավորություն կտա իրականացնել ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշմամբ սահմանված միջոցառումները։

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխությունները

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կառավարության նախագիծը  ուղղակիորեն բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «2. Տնտեսություն» գլխի «2․1 մշակող արդյունաբերություն» կետից։

  • Discussed

    17.06.2025 - 03.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1876

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: