Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ

 1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) համաձայն՝  ԷՄՇ առևտրի մասնակիցը ԷՄՇ կանոնների շրջանակում կարող է իրականացնել էլեկտրական էներգիայի (հզորության) առևտուր և համապատասխանաբար օգտվել մեծածախ շուկայում մատուցվող ծառայություններից, եթե իր հաշվառման համալիրը տեղակայված է սահմանազատման կետում և համապատասխանում է հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններով (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) սահմանված պահանջներին։ Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) համաձայն՝ յուրաքանչյուր հաշվառման կետ պետք է կահավորված լինի հաշվառքի սարքով՝ բացառությամբ, երբ սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությունը չի գերազանցում 0,5 կՎտ-ը, իսկ անվանական լարումը 0,22 կՎ-ը` սպառված էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացնելով սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությամբ` տեղակայվող սարքավորումների աշխատանքային ժամերին համապատասխան։ Գործնականում առաջացել է մի իրավիճակ, երբ որոշ սպառողներ, որոնք պարտավորություն ունեն մտնել էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա՝ ստանալով որակավորված սպառողի կարգավիճակ կամ էլեկտրաէներգերտիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն ընտրելով մատակարար, ունեն ԷԲՑ կանոններով նախատեսված՝ առանց հաշվառքի սարքի սպառման համակարգի դրվածքային հզորությամբ հաշվառվող ենթասպառողներ, ինչն անհնարին է դարձնում սպառողների՝ էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա մուտքի պարտավորության իրականացումը։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն նախատեսել ԷՄՇ կանոններում՝ ապահովելով հիշյալ սպառողների անխոչընդոտ մուտքը էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա։

Միաժամանակ, ԷՄՇ կանոններով նախատեսվել է, որ էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնների համաձայն սակագնային կարգավորման ենթակա կայանները (այսուհետ՝ ԿԷԱ կայան) համակարգի օպերատորի կողմից կարող են ներառվել կարգավարման գործընթացում։ Ընդ որում, հզորությունը նվազեցնելու վերաբերյալ կարգավարական կարգադրության տրման դեպքում, ԿԷԱ կայանի բացասական անհաշվեկշռույթները զրոյացվում են շուկայի օպերատորի կողմից՝ կարգավարական կարգադրության շրջանակում տրված չափաքանակով, իսկ հզորությունն ավելացնելու վերաբերյալ կարգավարական կարգադրության տրման դեպքում, վերջինիս կարգավարական կարգադրության շրջանակում տրված չափաքանակով վճարվում է հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի (ՀԾՄ-ի) կողմից տվյալ ԿԷԱ կայանի համար hանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագնով: Համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում ԿԷԱ կայանների՝ օր առաջ շուկայում (ՕԱՇ) առանց սահմանափակման առևտրին մասնակցության պարագայում խնդրահարույց է լինելու կնքված գործարքների մասով առաջացող բացասական անհաշվեկշռույթների զրոյացման հարցը՝ համակարգի համար առաջացնելով լրացուցիչ ծախս։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն նախատեսել ԷՄՇ կանոններում։

Բացի այդ, ԷՄՇ կանոնների համաձայն՝ հաշվարկային փաստաթուղթն ստացած ԷՄՇ մասնակիցն այն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է իրեն առաքված (իր կողմից գնված) էլեկտրական էներգիայի (հզորության), ինչպես նաև իրեն մատուցված ծառայությունների համար կազմված հաշվարկային փաստաթուղթը և երեք աշխատանքային օրվա ընթացքում ԷՄՇ կարգավորվող հատվածում կատարում համապատասխան վճարումները։ Նշված կարգավորման պարագայում գործնականում առաջանում են ֆինանսական խնդիրներ շուկայի մասնակիցների, մասնավորապես՝ մատակարարների համար, քանի որ սպառողները էլեկտրական էներգիայի դիմաց վճարումները մատակարարներին իրականացնում են հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 20-ից հետո, արդյունքում մատակարար ընկերությունները լրացուցիչ դրամական միջոցներ են ներգրավում իրենց պարտավորութունների ժամանակին կատարման համար։ Նշվածը ֆինանսական բեռ է ավելացնում մատակարարների համար, ինչպես նաև իր ազդեցությունն է ունենում սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վրա։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն նախատեսել ԷՄՇ կանոններում՝ փոփոխելով հաշվարկային փաստաթուղթը ԷՄՇ մասնակցի կողմից հաստատելու և համապատասխան վճարումները կատարելու ժամկետները՝ կրճատելով շուկայի մասնակիցներին կատարվող վճարումների միջակայքը։

Բացի այդ, 2025 թվականի մայիսի 14-ին ընդունվել է «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), որն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Օրենքի համաձայն՝ այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրենց 6 (10) կՎ ու բարձր լարման՝ մեկ միլիոն կՎտժ սպառումը գերազանցող բոլոր հաշվառման կետերում միասին ունեցել են 12 միլիոն կՎտժ-ից ավելի սպառում, պարտավոր են մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը Օրենքի և շուկայի կանոնների համաձայն տվյալ հաշվառման կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ։ Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը հանձնաժողովն իր ընդունած որոշումները համապատասխանեցնում է Օրենքի պահանջներին և ընդունում է Օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր: Օրենքի հիշյալ դրույթի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան կարգավորումներ նախատեսել հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ)։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

ԷԲՑ կանոններով նախատեսված դեպքերում՝ առանց հաշվառքի սարքերի ենթասպառող ունեցող սպառողների անխոչընդոտ մուտքը էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա ապահովելու նպատակով փոփոխություն է նախաձեռնվել ԷՄՇ կանոններում՝ բացառություն նախատեսելով ԷՄՇ մասնակցի հաշվառման համալիրներին ներկայացվող պահանջների մասով։ Մասնավորապես, երբ սպառողն ունի ենթասպառող, որի սպառման համակարգի դրվածքային հզորությունը չի գերազանցում 0,5 կՎտ-ը, իսկ անվանական լարումը 0,22 կՎ-ը և նրա հաշվառման կետը կահավորված չէ հաշվառքի սարքով, ԷՄՇ կանոններում իրականացվող փոփոխությամբ խոչընդոտ չի հանդիսանում սպառողի համար ԷՄՇ կանոնների շրջանակում իրականացնելու էլեկտրական էներգիայի (հզորության) առևտուր և համապատասխանաբար օգտվելու մեծածախ շուկայում մատուցվող ծառայություններից։

Կարգավորում է նախատեսվել ԿԷԱ կայանների համար՝ համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում ՕԱՇ առևտրին մասնակցելու մասով՝ նպատակ ունենալով ՕԱՇ-ում կնքված գործարքների մասով առաջացող բացասական անհաշվեկշռույթների փոխհատուցումը լրացուցիչ ֆինանսական ծախս չդարձնել էլեկտրաէներգետիկական համակարգի համար։ Մասնավորապես, նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ կարգավարական կարգադրությամբ սահմանված ժամանակահատվածի համար ԿԷԱ կայանը մասնակցում է ՕԱՇ-ին, եթե տրված կարգավարական կարգադրության կիրառման արդյունքում վերջինիս տնօրինելի մնացորդային հզորությունը թույլ է տալիս ներկայացնել ՕԱՇ հայտ, իսկ մինչև կարգավարման գործընթացում ներառվելը ներկայացված ՕԱՇ հայտը ԿԷԱ կայանը համապատասխանեցնում (փոփոխում կամ չեղարկում) է տրված կարգավարական կարգադրությանը, եթե այն տրվել է ՕԱՇ փակումից առնվազն 30 րոպե առաջ։

Բացի այդ, լավարկվել են շուկայի մասնակիցների կողմից վճարումների հետ կապված կարգավորումները, մասնավորապես հաշվարկային փաստաթուղթն ստացած ԷՄՇ մասնակիցն այն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա փոխարեն երկու աշխատանքային օրվա ընթացքում է հաստատելու իրեն առաքված (իր կողմից գնված) էլեկտրական էներգիայի (հզորության), ինչպես նաև իրեն մատուցված ծառայությունների համար կազմված հաշվարկային փաստաթուղթը և երեք աշխատանքային օրվա փոխարեն հինգ աշխատանքային օրվա ընթացքում է ԷՄՇ կարգավորվող հատվածում կատարում համապատասխան վճարումները, բայց ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը։  

Բացի այդ, ի կատարումն Օրենքի 8-րդ հոդվածի՝ ԷՄԱ կանոններով նախատեսվել են համապատասխան կարգավորումներ նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրենց 6 (10) կՎ ու բարձր լարման՝ մեկ միլիոն կՎտժ սպառումը գերազանցող բոլոր հաշվառման կետերում միասին 12 միլիոն կՎտժ-ից ավելի սպառում ունեցող սպառողների՝ որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մասով։ Պարտավորություն է սահմանվել բաշխողի համար՝ 2025 թվականի համար նշված սպառողների ցանկը շուկայի օպերատորին ներկայացնելու մինչև 2025 թվականի հուլիսի 10-ը, այնուհետև՝ յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 15-ը։ Միաժամանակ, պարտավորություն է նախատեսվել նաև շուկայի օպերատորի համար՝ բաշխողի կողմից հիշյալ սպառողների ցանկը ստանալուց հետո եռօրյա ժամկետում այդ սպառողներին, սպառողների մատակարարներին և երաշխավորված մատակարարին իրենց՝ որակավորված սպառողի կարգավիճակ ստանձնելու պարտավորության և հակառակ պարագայում շուկայի օպերատորի նախաձեռնությամբ երաշխավորված մատակարարի խումբ տեղափոխվելու, ինչպես նաև էլեկտրական էներգիայի դիմաց հանձնաժողովի կողմից սահմանված առավելագույն սակագնով վճարելու մասին ծանուցում ներկայացնելու կարգավորման վերաբերյալ։

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի ԷԲՑ կանոններով նախատեսված դեպքերում՝ առանց հաշվառքի սարքերի ենթասպառող ունեցող սպառողների անխոչընդոտ մուտքը էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա։

Բացի այդ, համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում կարգավարական կարգադրությամբ սահմանված ժամանակահատվածի համար ԿԷԱ կայանը կմասնակցի ՕԱՇ-ին, եթե տրված կարգավարական կարգադրության կիրառման արդյունքում վերջինիս տնօրինելի մնացորդային հզորությունը թույլ կտա ներկայացնել ՕԱՇ հայտ, իսկ մինչև կարգավարման գործընթացում ներառվելը ներկայացված ՕԱՇ հայտը ԿԷԱ կայանը հնարավորություն կունենա համապատասխանեցնելու (փոփոխելու կամ չեղարկելու) տրված կարգավարական կարգադրությանը, եթե այն տրվել է ՕԱՇ փակումից առնվազն 30 րոպե առաջ։

Կգործեն շուկայի մասնակիցների կողմից վճարումների հետ կապված լավարկված կարգավորումներ։

Միաժամանակ, ԷՄԱ կանոնների փոփոխությամբ կապահովվի Օրենքի կիրարկումը։  

 

  • Discussed

    16.06.2025 - 04.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1510

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: