Add to favourites

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծեր

 

 

                                                                                                                                                                  ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«___» _________ 2018 թվական N __-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
  2. Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտում գործող տնտեսությունների սարքավորումներով վերազինման նպատակով սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի տոկոսագումարների սուբսիդավորման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 119,362.8 հազար դրամ, այդ թվում` 2018 թվականի ինն ամսում` 60,004․0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ

          ------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին` համաձայն հավելվածի:

  • Discussed

    16.04.2018 - 02.05.2018

  • Type

    Protocol decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9217

Print

Suggestions

Նենսի Գևորգիան

16.04.2018

Հաշվի առնելով, որ գումարն առաջարկվում է հատկացնել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության համար հատկացված միջոցներից, առաջարկում եմ հիմնավորման մեջ ներառել տեղեկատվություն ապահովագրական համակարգի ներդրման ներկայիս ընթացակարգի վերաբերյալ, արդյոք այդ գումարները պետք չեն համակարգի ներդրման համար?

Նենսի Գևորգիան

16.04.2018

Ծրագրի վերաբերյալ. 1. Առաջարկում եմ 10-րդ կետում «2017 թվականի մարտի 9-ի նիստի N 10 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցի» փոխարեն հղում անել «ՀՀ կառավարության 15 փետրվարի 2018 թվականի N 142 - Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշմանը, քանի որ վերջինով փոփոխվել են ժամկետները: 2. Առաջարկում եմ ՍԱՊԾ-ի անվանումը համապատասխանեցնել Սահմանադրությունից բխող օրենքներին՝ նշելով որպես տեսչական մարմին: 3. Նախագծի համաձայն սառնարանների կառուցման մոտավոր ծախսը կազմում է շուրջ 26.5 մլն դրամ, որը գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում իրականացնել հնարավոր չէ: Պարզ չէ, թե ինչոււ հնարավոր չէ: Առաջարկվում է այս մասով ծրագիրը լրամշակել: Միաժամանակ մևնույն ոլորտում աջակցության տարբեր և բազմաթիվ մեխանիզմների փոխարեն առաջարկում ենք դրանք կոնսոլիդացնել, օրինակ ոչ թե ընդունել այս որոշումը, այլ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շահառուների ցանկը ընդլայնել, ինչպես նաև համապատասխան գումարով՝ 119մլն, ավելացնել նշված ծրագրով տրամադրվող աջակցության չափը: 4. առաջարկում ենք նախագծում ներառել նաև այլ երկրների՝ տարածաշրրջան, արևմտյան եվրոպա, մերձբալթյան երկրների փորձը: Դրանով նախագիծը ավելի համահունչ կդառնա 45. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթին: 5. 39-րդ կետի 3) ենթակետում խոսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի մասին, կարծես թե կառավարության աշխատակազմ այլևս չկա, ուստի պարզ չէ այս կառույցի կարգավիճակը 6. առաջարկում եմ նախագծում ներառել մոտավոր գնահատական, ինչպես առաջին, այնպես էլ մյուս տարիներին շահառուների քանակի վերաբերյալ՝ տարեկան կտրվածքով: 7. Հարկ է նկատի ունենալ, որ հաշվի առնելով Սահմանադրությունից բխող օրենսդրական փոփոխությունները, ՀՀ կառավարությունն այլևս իրավասու չէ ընդունել արձանագրային որոշում:

See more