Under development
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշում
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» ___________ 2018 թվականի N _______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը հաստատելու մասին» N 2168-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
- հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ և 4.2-րդ կետերով՝
«4.1. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված՝ ծառերը, ներառյալ փայտանյութը, եթե գտնվում են՝
- անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքում, ապա Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ են հանձնվում այդ տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը,
- անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքից դուրս, ապա Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ են հանձնվում մոտակա անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը:
4.2. Համապատասխան վարչական վարույթը կամ քրեական գործն ավարտվելուց հետո առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերը, ներառյալ փայտանյութն, օրենսդրությամբ սահմանված կարգով իրացվում է այն կազմակերպության կողմից, որին դրանք ի պահ էին հանձնվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:»,
- հավելվածի 5-րդ կետի՝
ա. 1-ին պարբերության «սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծառերը, ներառյալ փայտանյութը և» բառերը հանել,
բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից աճուրդային կարգով օգտակար հանածոների իրացումը՝ օգտակար հանածոները համապատասխան արձանագրությամբ պահվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման տարածքում կամ դրան փոխարինող շինությունում:»,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթները տարածվում են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կազմակերպություններին ի պահ հանձնված առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերի, ներառյալ փայտանյութի վրա:
-
Discussed
13.04.2018 - 03.05.2018
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 8658
Print