Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N1141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N1141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀայաստանիՀանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 275-Ն որոշման N2 հավելվածի 96-րդ կետով շինարարական նորմերի մշակման իրականացման ժամանակացույցին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը և պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության և կրթության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրերը հաստատելու մասին» N1141-Ն որոշման N5 հավելվածի 14-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերի ժամկետները չեն համապատասխանում 2018 թվականի գերակա խնդիրների 96-րդ կետով տրված ժամկետներին: Առաջարկվող փոփոխությամբ կկարգավորվեն վերը նշված խնդիրները:
3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակում (տեղայնացում), ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի բուժական կազմակերպությունների նախագծման կանոնների հավաքածուի մշակման ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների հստակեցում:
-
Discussed
12.04.2018 - 07.05.2018
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 7737
Print