Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ի N 1289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լուսինե Մինասյան 07.06.2025 22:22:27 | Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատելու մասին» որոշման մեջ հստակեցնել մասնագիտությունների ցանկը ՝առաջնահերթությունը տալով այն մասնագիտություններին․որոնք ավելի շատ կխթանեն մեր երկրի գյուղատնտեսությունը,գինեգործությունը։ | Ընդունվել է մասնակի Սույն որոշման նախագծի հավելվածներ 1-ից 2-ում հստակ ներկայացված են տվյալ ուսումնական տարվա ընդունելության համար նախատեսված արհեստագործական և միջին մասնագիտական մասնագիտությունները, իսկ այդ մասնագիտությունների ընտրության գործընթացին ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուններին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի N 1449-Ն որոշումը՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավիչ բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով, որոշման նախագծի 3-րդ հավելվածով ներկայացված է հաստատման 2025-2026 ուսումնական տարվա համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը: Ցանկում նշված մասնագիտություներով ընդունվածներին տրամադրվելու է բարձր կրթաթոշակ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» թիվ 1784-Ն որոշման 22-րդ և 23-րդ կետերի համաձայն: Յուրաքանչյուր նոր մասնագիտություն ուսումնական հաստատություններում ներդնելու համար անհրաժեշտ պահանջներ են հանդիսանում ուսումնական հաստատությունում տվյալ մասնագիտությունն իրականացնելու համար լիցենզիայի առկայությունը, ինչպես նաև նյութատեխնիկական բազայի առկայությունը: Հետևաբար Ձեր առաջարկությունն ընդունվել է ի գիտություն և տվյալ պահանջների ապահովման դեպքում կքննարկվի: |