Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1440-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի (այսուհետ՝ էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգ կամ կարգ) 6-րդ կետով սահմանած է, որ էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման գումարի չափը հաշվարկում է պրոբացիայի ծառայությունը՝ համաձայն կարգի 7-րդ ու 8-րդ կետերով նշված բանաձևերի, որը վեցամսյա պարբերականությամբ հրապարակվում է պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) պաշտոնական կայքէջում։

Հաշվի առնելով՝ ներտնային վերահսկողություն ու վարչական հսկողություն ապահովելու նպատակով որակյալ էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման ենթակառուցվածքների ստեղծման համար վերջին տարիներին ներդրված միջոցները և էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման որոշակի առանձնահատկությունները, անհրաժեշտություն է առաջացել վերանայել էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման պարագայում պրոբացիայի մեկ շահառուի հաշվով օրական ծախսի (այսուհետ՝ օրածախս) հաշվարկման պարբերականությունն ու հաշվարկում կիրառվող բանաձևերը։ Նախագծով նախատեսվում է նոր մեթոդի ներդրմամբ պարզեցնել ու դյուրինացնել հաշվարկների կատարման գործընթացը, ինչպես նաև գործնականում կիրառելով համապատասխան ցուցանիշների ու ծախսերի ընդհանրությունը՝ ապահովել թափանցիկություն։ Որոշման նախագիծը միտված է նաև լուծելու և կարգավորելու էլեկտրոնային հսկողության ծառայություններ մատուցողի կողմից պլանավորված ու փաստացի կատարված ծախսերի կամ ընտրված ցուցանիշների էական շեղումների դեպքում օպերատիվ կերպով վերահաշվարկներ կատարելու ու օրածախսի մեծության արժանահավատության որոշման հիմնախնդիրները։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.

Որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգով սահմանված էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման գումարի չափի՝ օրածախսի հաշվարկման նոր մեթոդի ու, ըստ այդմ՝ նոր բանաձևերի ներդրման միջոցով էլ ավելի ամբողջացնել, հնարավորինս պարզեցնել ու հեշտացնել հաշվարկների կատարման գործընթացը, ինչը հնարավորություն կընձեռի նաև ավելացնել հաշվարկման գործընթացի թափանցիկությունը և վերահսկելիությունը։ Նպատակ է դրված նաև հստակեցնել ու կոնկրետացնել հաշվարկի հիմքում ընկած ցուցանիշների թվային արժեքների ու կատարվող ծախսերի կառուցվածքը և մեծությունները։ Միաժամանակ, նախագծի ընդունմամբ նպատակ է հետապնդվում օրածախսի հաշվարկման փաստացի ու պլանային ծախսերի շեղումների վերլուծության, ոչ արդյունավետ գործընթացների բացառման ու ռեսուրսների օպտիմալ օգտագործման, ծախսերի գնահատման ու դասակարգման ճկուն ու այլընտրանքային մեխանիզմների կիրառման, հաշվառման ու կառավարման գործընթացի ստանդրատացման աշխատանքները լավարակել՝ գործնականում գործածության համար դրանք դարձնելով առավել կիրառական ու արդյունավետ։ Առաջարկվում է նաև վերանայել օրածախսի հաշվարկման պարբերականությունը՝ այն սահմանելով տարեկան կտրվածքով, ինչպես նաև լրամշակվել ու կարգավորվել է հաշվարկների կատարման բանաձևերում կիրառվող ծախսումների ու ցուցանիշների էական փոփոխությունների պարագայում վերահաշվարկներ կատարելու անհրաժեշտության հարցը։

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում էլեկտրոնային հսկողության ծառայությունների օրածախսը, որպես պլանավորված ծախսումներից բխող և կանխորոշված ինքնարժեքի մեծություն, կհաշվարկվի գործող նորմատիվների (նորմաների) հիման վրա՝ թույլ տալով հաշվարկների կատարման գործընթացը դարձնել դյուրին ու թափանցիկ, ինչպես նաև հնարավորություն կընձեռի վերահսկել փաստացի կատարվող ծախսերը՝ համեմատելով դրանք ընդունված նորմատիվների հետ և, բացահայտելով շեղումների պատճառները, կատարել եզրահանգումներ ու վերահաշվարկներ։ Արդյունքում էլ ավելի կբարձրանա ծառայություն մատուցողի ֆինանսական թափանցիկության մակարդակը և կբարեվավվի գործընթացի վերահսկելիությունը, ինչպես նաև համակողմանի կհստակեցվի հաշվարկի հիմքում դրվող ցուցանիշների թվային արժեքների ու կատարվող ծախսերի կառուցվածքը՝ բացառելով ոչ արդյունավետ գործընթացներն ու ռեսուրսների ոչ օպտիմալ օգտագործման դեպքերը։ Այլընտրանքային մեխանիզմների կիրառման, հաշվառման ու կառավարման գործընթացի ընթացքում կբարելավվեն նորմավորման ու ստանդրատացման աշխատանքները, ինչը գործնականում կնպաստի Ծառայության  կանոնադրական խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի 2025 թվականի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի առաջացնի:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշմամբ  հաստատված՝ հայաստանի հանրապետության դատական եվ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի նպատակ 5-ի 6-րդ կետի պահանջներից:

  • Discussed

    02.06.2025 - 24.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Justice, Probation

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1438

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: