ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2025 թվական N __ - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15–ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1264–Լ որոշումը լրացնել նոր 1․1-ին, 1․2-րդ և 1․3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ․
«1․1․ Թույլատրել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն չեն օգտվել սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (կարգի) շրջանակում տրամադրված օժանդակությունից՝ ստանալու կրած վնասի դիմաց փոխհատուցում:
1․2․ Սահմանել, որ սույն որոշման 1․1-ին կետում նշված պատճառված վնասի փոխհատուցումը տրամադրվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված ընթացակարգով՝ հավելվածի դրույթներին և պայմաններին համապատասխան։
1․3․ Սույն որոշման 1․1-ին կետում նշված փոխհատուցման տրամադրման համար, սույն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված «2024 թվականի սեպտեմբերի 6-ը» ժամկետի փոխարեն ժամկետ սահմանել «2025 թվականի օգոստոսի 1-ը», իսկ սույն որոշման հավելվածի 5-րդ կետով սահմանված «2024 թվականի սեպտեմբերի 16-ը» ժամկետի փոխարեն ժամկետ սահմանել «2025 թվականի օգոստոսի 10-ը»։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետներին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում վնասների գնահատման (գույքագրման) համայնքային, մարզային և հանրապետական հանձնաժողովների կողմից համապատասխան աշխատանքների իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
27.05.2025 - 12.06.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1829
Print