Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով

« Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը՝ նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխման արդյունքում, սույն հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից հանվելու դեպքում, ենթակա են մասնավորեցման սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան (ընդհանուր հիմունքներով), առանց նախկինում պետական  սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու:

Այն հողամասերը, որոնց նկատմամբ սահմանված մասնավորեցման արգելքի հիմքում ընկած չեն սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, ենթակա են մասնավորեցման ընդհանուր հիմունքներով՝ առանց նախկինում պետական  սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու:

Մասնավորեցման նպատակով, քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը, նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխման արդյունքում, դուրս են հանվում սույն հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից՝ համայնքի ղեկավարի որոշմամբ:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. --------------------

Երևան

ՀՕ--------------------Ն

 

 

 

 

  • Discussed

    23.05.2025 - 07.06.2025

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1605

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: