«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N....- Ն .............................. 2018թ.
«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի 2-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լուծարել Հայկական միրգ բաց բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Իսի-Լե-Մուլինո փողոց 1, պետական գրանցման համարը՝ 99.130.68183):
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտսության նախարարին` Հայկական միրգ բաց բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (երկու անդամ՝ նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
- Սահմանել, որ
1) բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը,
2) բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինությանը:
-
Discussed
10.04.2018 - 26.04.2018
-
Type
Decision
-
Area
Justice, Agriculture
Views 9159
Print