Located in RA Government
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
5 - Agree
-
0 - Disagree
Հայաստանի Հանրապետությունում արևային և հողմային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման նպատակով առաջարկվում է՝ արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված համարել պարզեցված կարգով՝ միայն համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո: Իսկ գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքների, արոտների և այլ հողատեսքերի փոփոխության դեպքում՝ եռամսյա ժամկետում համայնքային բյուջե որպես հողամասի կադաստրային արժեքի տարբերության մուծում առաջարկվում է սահմանել՝ 1 մ2 դիմաց 50 ՀՀ դրամի չափով:
Առաջարկվում է՝ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացում, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:
-
Discussed
10.04.2018 - 26.04.2018
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 10854
Print