Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

                                                                                                                               Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

                                                                            ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ
                                                      կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու
                                                                       մասին» և ««Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական
                                                                   օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»
օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ձերբակալված և կալանավորված անձանց ձերբակալվածներին պահելու վայրեր, քրեակատարողական հիմնարկներ, դատարաններ, փորձաքննությունների կենտրոններ, բժշկական հաստատություններ, ձերբակալված կամ կալանավորված անձանց դատավարական գործողությունների կատարման վայրեր ուղեկցման և պահպանման հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-Ն որոշմամբ հաստատված՝ ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգով։ Սակայն նշված որոշման ընդունման համար հիմք հանդիսացած լիազորող նորմը և այն սահմանող՝ «Իրավական ակտերի մասին» օրենքն ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 7-ին։ Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր, ուստի նշված որոշմամբ կարգավորվող հարաբերությունները ենթակա են կարգավորման այլ իրավական ակտով։

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Քրեական դատավարության օրենսգիրք) սահմանված կարգով ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը։ Ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելը ներառում է նաև նրանց փոխադրումը, տեղափոխումը և ուղեկցումը։ Նշված օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին: Սակայն հստակ սահմանված չեն այդ գործառույթն իրականացնող պետական մարմինները։

Բացի այդ, օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև դատապարտյալներին դատարաններում պահելու հետ կապված հարաբերությունները։

 

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը.

     Նախագծերով առաջարկվում է․

1․  «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով հստակ սահմանել ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրումը, տեղափոխումը և ուղեկցումն իրականացնող պետական մարմինները։

2․ Դատարաննրում ստեղծել ձերբակալված անձանց պահելու վայրեր, որոնցում անհրաժեշտության դեպքում դատական դեպարտամենտի կողմից կպահվեն դատարան ներկայացված ձերբակալված և կալանավորված անձինք, ինչպես նաև դատապարտյալները։

3․ Ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև դատապարտյալներին դատարաններում պահելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով լիազորություններ վերապահել Բարձրագույն դատական խորհրդին և դրա նախագահին։

4․ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում 37-րդ հոդվածի դատական կարգադրիչների ծառայության գործառույթներում ավելացնել դատարան ներկայացված ձերբակալված և կալանավորված  անձանց, ինչպես նաև քրեական այլ վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեցող դատապարտյալներին պահումը։

 

3 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշման հավելված 2-ի 7-րդ ուղղության 1-ին կետից (փուլային սկզբունքով դադարեցվում է համայնքային ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթների իրականացումը և տեղափոխվում վերաբերելի կառույցների դաշտ)։

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

 5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում։ 

 

6 Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ձերբակալվածներին պահելու վայրեր և կալանավորվածներին պահելու վայրեր ունեցող պետական կառավարման լիազորված մարմինների շարքում կավելանա Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտը, կսահմանվի Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի և Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, ինչպես նաև  կհստակեցվի ձերբակալված կամ կալանավորված անձանց  փոխադրող լիազորված մարմինների շրջանակը։

 

ՀՀ ներքին գործերի նախար

  • Discussed

    19.05.2025 - 03.06.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Security, Penitentiary

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1751

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: