Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                      ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

«----»--------- 2025 թվականի N -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 1․1 մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը և քանակը, որոնցով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներներից օգտվելիս ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են ճանապարհային հարկի վճարումից՝ համաձայն Հավելված N 1-ի։

2․ Սահմանել առանց տարանցման Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը և քանակը, որոնցով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելիս ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են ճանապարհային հարկի վճարումից՝ համաձայն Հավելված N2-ի։

  1. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                 ք.Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

«---»---2025թվականի N -Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՐԿԻՐԸ, ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ, ՈՐՈՆՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ

 

1․ Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը՝ Իրանի Իսլամական Հանրապետություն։

2․ Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեսակը՝ 0-ից 44 տոննա ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցողներ։

3․ Սույն հավելվածի 1-ին կետում նշված երկրի գրանցման (հաշվառման) և 2-րդ կետի պահանջներին բավարարող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների քանակը, որոնցով  Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելիս ճանապարհային հարկ վճարողները ազատվում են ճանապարհային հարկի վճարումից՝ անսահմանափակ։

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

«---»---2025թվականի N -Ն որոշման

 

ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՐԿԻՐԸ, ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ, ՈՐՈՆՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ

 

1․ Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը՝ Իրանի Իսլամական Հանրապետություն։

2․ Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեսակը՝ 0-ից 44 տոննա ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցողներ։

3․ Սույն հավելվածի 1-ին կետում նշված երկրի գրանցման (հաշվառման) և 2-րդ կետի պահանջներին բավարարող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների քանակը, որոնցով  Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներներից օգտվելիս ճանապարհային հարկ վճարողները ազատվում են ճանապարհային հարկի վճարումից՝ անսահմանափակ։

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

  • Discussed

    13.05.2025 - 29.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1447

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: