Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

   

     1. Անհրաժեշտությունը

           Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական հրապարակներում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության ապահովման, ինչպես նաև  քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պարտավորությունների մասով իրազեկվածության  հիմքերի ստեղծման, վարչական, ինժեներատեխնիկական և բանվորական անձնակազմի աշխատողների պատասխանատվության բարձրացման  անհրաժեշտությամբ։

   2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

           Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 5-ի N07-Ն հրամանով հաստատվել է  Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը: Ուղեցույցի կիրառելիությունն առավել հասցեական դարձնելու համար  Կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 5-ի N07-Ն հավելվածում կատարվել է համապատասխան  փոփոխություն և լրացում՝ հատուկ աշխատանքների կատարման կարգագրի օրինակելի ձևի ներառման վերաբերյալ:  

          Միաժամանակ, 2025 թվականի ապրիլի 4-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ստացել է ՀՀ վարչապետի 02/11.2/10757-2025 հանձնարարականը՝ ուղեցույցի պահանջները եռալեզու դարձնելու  անհրաժեշտության  հիմնավորման վերաբերյալ:

       3. Կարգավորման նպատակը և բնույթը

       Արդյունքում՝  Կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 5-ի N07-Ն հրամանի հավելվածում կատարվել է համապատասխան  փոփոխություն և լրացում՝ նաև հատուկ աշխատանքների կատարման կարգագրի օրինակելի ձևի ներառման նպատակով:

         Ամբողջ ուղեցույցի (այդ թվում կարգագրի) եռալեզու լինելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ –ում շինարարական արտադրությունում զբաղված բանվորական անձնակազմի մի  մասը  հանդիսանում են օտարերկրացիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, սակայն աշխատանքային համապատասխան ռեսուրսի սղությունից ելնելով ընդգրկվում են շինարարական արտադրության գործընթացում և դառնում դրա մասնակից: Որպես առավել տարածված միջազգային լեզուներ ուղեցույցի անգլերեն և ռուսերեն տարբերակները կլինեն պահանջված, ինչը հնարավորություն կընձեռի շինարտադրության գործընթացում ներգրավված օտարերկրյա աշխատակցին ինքնուրույն ուսումնասիրել ուղեցույցի պահանջները և լինել իրազեկված ու առավել պատասխանատու:

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքէջերում:

    Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

   «Քաղաքաշինության մասին» օրենք

    Հոդված 10.1, 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետեր

    Կոմիտեն՝

   - օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.

   - հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը:

     

     4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է համապատասխան իրավակարգավորման ընդունում:

 

 

 

 

 

 

  • Discussed

    06.05.2025 - 21.05.2025

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1497

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: