ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ ____________ 2018 թվականի N __ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԾՆՈՂԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 269-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի, 116-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 4-րդ մասի և հիմք ընդունելով «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել`
- «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխաների՝ փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով հաշվառման, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխաների մասին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձանց տեղեկությունների տրամադրման, ծնողի գրավոր համաձայնության դեպքում երեխայի որդեգրման գործընթացը սահմանելու կարգը» համաձայն N 1-ի հավելված.
- «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխաների համադրման կարգը» համաձայն N 2-ի հավելվածի.
- Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու մասին Հայաստանի Հանրապետության մարզպետարան(իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան) ներկայացվող դիմումի (ձև N 1), Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձի անձնական քարտի (ձև N 2), Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի (ձև N 3), Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանքի (ձև N 4), Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանքի (ձև N 5), որդեգրման ենթակա երեխայի մասնագիտական համադրման հնարավորության մասին հարցման(ձև N 6), որդեգրել ցանկացող անձանց հաշվառման մատյանի (ձև N 7), Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխաների հաշվառման մատյանի (ձև N 8), որդեգրողների և որդեգրված երեխաների հաշվառման մատյանի օրինակելի ձևերը:
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել՝ «Որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշները և համադրման եզրակացության օրինակելի ձևը հաստատելու մասին» համատեղ հրամանը:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել՝ որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմողի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի և երեխա որդեգրելու հնարավորության մասին եզրակացության օրինակելի ձևերը հաստատելու մասին» համատեղ հրամանը:
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Երեխա որդեգրելու հնարավորության մասին եզրակացության, «Երեխային որդեգրելու նախնական համաձայնության» և «Երեխային որդեգրել չցանկանալու մասին հայտարարության օրինակելի ձևերը հաստատլու մասին» հրամանը:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվելու մասին» և «Երեխային որդեգրման տալու վերաբերյալ ծնողի կողմից տրված գրավոր համաձայնության մասին դիմումի օրինակելի ձևերը հաստատլու մասին» հրամանը:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
____________-ի N ___-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԾՆՈՂԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխաների՝ փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով հաշվառման, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխաների (այսուհետ՝ որդեգրման ենթակա երեխա) մասին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձանց տեղեկությունների տրամադրման, ծնողի գրավոր համաձայնության դեպքում երեխայի որդեգրման գործընթացը սահմանելու հետ կապված իրավահարաբերությունները:
- Սույն կարգով նախատեսված իրավասու մարմինների և անձանց միջև փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով:
- Որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար դիմած, ինչպես նաև որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառված անձանց անունից հանդես եկող երրորդ անձինք փաստաթղթեր հանձնելու կամ ստանալու համար պետք է ներկայացնեն սույն կետում նշված անձանց կողմից տրված նոտարական կարգով հաստատված լիազորագիր:
- Սույն կարգի շրջանակներում իրավասու մարմիններին, ինչպես նաև գործընթացին ներգրավված անձանց հայտնի դարձած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:
- Որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար դիմած և որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձանց, ինչպես նաև որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ՝ սույն կարգով նախատեսված տեղեկությունները, ձեռք բերված փաստաթղթերը այլ անձանց և մարմիններին կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և սույն կարգով սահմանված դեպքերում:
- Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
- Երեխա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես որդեգրման ենթակա հաշվառված երեխա.
- Կոնվենցիա՝ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 29.05.1993 թվականի կոնվենցիա.
- Կենտրոնական մարմին՝ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակված իրավասու պետական մարմին.
- Ընդունող պետության կենտրոնական մարմին՝ Կոնվենցիային անդամակցող երկրի կենտրոնական մարմին կամ տվյալ պետությունում որդեգրման գործընթացներ իրականացնելու հավատարմագրված մարմին.
- Դիմող՝ որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարան(իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան) կամ կենտրոնական մարմին դիմում ներկայացրած անձ.
- Երեխա որդեգրելու հնարավորության մասին եզրակացություն՝ Հայաստանի Հանրապետության մարզպետի(իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետի) կամ կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից հաստատված Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն.
- Բաժին՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ.
- Գործակալություն՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալություն.
- Որդեգրել ցանկացող անձ՝ Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձ.
- Բաժին՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի(իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ.
- Լիազորած պետական մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին
- Երեխայի որդեգրման թույլտվության գործ՝ կենտրոնական մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող՝ սույն կարգով սահմանված Երեխայի և որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերի պատճենները՝
-երեխայի անձնական գործ,
-երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթուղթ,
- ամուսինների դեպքում՝ նրանց ամուսնության վկայական,
-Կենտրոնական մարմնի կողմից տրված Երեխա որդեգրելու հնարավորության մասին եզրակացություն
-ՀՀ ոստիկանության կարծիք
-Երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումը (համաձայնությունը) Երեխային որդեգրելու մասին:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ
ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
- Դիմողը, որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, իր բնակության վայրի Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմ է ներկայացնում`
- գրավոր դիմում (ձև N 1), որում պետք է նշվեն՝
ա. դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում) և (կամ) հետադարձ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ,
գ. հայտարարություն առ այն, որ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա չեն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116 հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերով սահմանված հիմքերը, որոնք արգելք են հանդիսանում դիմողի՝ որդեգրել ցանկացող անձ լինելու համար,
դ. դիմողի համաձայնությունը՝ կենսապայմանների ուսումնասիրության նպատակով տնային այցելություն կատարելու մասին.
ե. դիմողի համաձայնությունը՝ լիազորած պետական մարմնի կողմից իրականացվող անվճար նախապատրաստական դասընթացներ անցնելու մասին,
զ. դիմողի համաձայնությունը՝ երեխա որդեգրելու դեպքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված կարգով վերահսկողության իրականացման մասին.
- դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը.
- նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններով դիմողի հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ՝ տրված համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարմնի կողմից,
- մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դիմողի դատվածության մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) կողմից տրամադրված տեղեկանքը.
- մեկ գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.
- դիմումը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կետի 2-րդ ենթակետին համապատասխան (իսկ եթե ներկայացուցիչը օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա կացության քարտը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա օրինական գտնվելը հավաստող վավերական փաստաթուղթը), ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագիրը՝ հաստատված նոտարական կարգով, իսկ այն դեպքում, երբ ներկայացուցիչը փաստաբան է՝ նաև փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը.
- ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված բնակության վայրից.
- դիմողի ընտանիքի անդամների վերաբերյալ փաստաթղթեր (ամուսնության, ծննդյան, հայրության ճանաչման, որդեգրման և այլ վկայականների պատճեներ
- աշխատավայրից տրված տեղեկանք աշխատավարձի և պաշտոնի նշումով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 12 ամսվա ժամանակահատվածի համար՝ աշխատելու դեպքում,
- բանկային հաշվի քաղվածք և այլ եկամուտները հաստատող տեղեկանքներ (առկայության դեպքում)՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 12 ամսվա ժամանակահատվածի համար:
- Որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմելու օր է համարվում սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմ ներկայացնելու օրը:
- Սույն կարգի 7-րդ կետով սահմանված որևէ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը նույն օրը, դիմողին գրավոր տեղեկացնում է թերի փաստաթղթերի ցանկի և դրանք ներկայացնելու անհրաժեշտության մասին: Եթե դիմողը տեղեկացվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմելու օր է համարվում դիմումի սկզբնական ներկայացման օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում, դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
- Սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի համապատասխան լիազորություն ունեցող աշխատողն իրականացնում է դիմողի (իսկ դիմումը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ նաև ներկայացուցչի) նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենահանումը կամ դրանց էլեկտրոնային պատկերատպումը, իսկ այդ փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է դիմողին:
- Որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմելու օրվանից ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում, աշխատակազմը՝
- հարցում է կատարում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ (այսուհետ՝ լիազորած պետական մարմին)՝ պարզելու, թե արդյո՞ք որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար դիմողը հանդիսացել է նախկին որդեգրող և եթե այո, ապա արդյո՞ք որդեգրումը դատական կարգով վերացվել է դիմողի մեղքով.
- Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը հասցեագրում է բաժնին, իսկ որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով ներկայացված դիմումի օրինակը՝ նաև դիմողի գտնվելու վայրի տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը:
- Դիմումի օրինակը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում գործակալության սոցիալական աշխատանքի մասնագետն իրականացնում է տնային այցելություն՝ դիմողի փաստացի բնակության վայրում նրա կենսապայմանների ուսումնասիրության նպատակով:
- Տնային այցելություն կատարելուց հետո եռօրյա ժամկետում, գործակալության սոցիալական աշխատանքի մասնագետը կազմում և գործակալության պետին է ներկայացնում դիմողի կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրություն, որը պետք է ներառի դիմողի բնակելի տարածության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն:
- Գործակալությունը, սույն կարգի 13-րդ կետում նշված արձանագրության ուսումնասիրության արդյունքում, բայց ոչ ուշ, քան այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում, բաժին է ներկայացնում գործակալության նախնական եզրակացությունն (դիրքորոշում) դիմողին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու մասին: Ընդ որում, դիմողին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու մասին բացասական եզրակացություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ նա չունի մշտական բնակության վայր կամ բնակելի տարածությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին:
- Ներկայացված փաստաթղթերի և տեղեկատվության հավաստիության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում, բաժինը կարող է իրականացնել փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրություն: Լրացուցիչ ուսումնասիրության ժամկետը չի կարող գերազանգել 14 աշխատանքային օրը:
- Բաժինը, սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հարցման պատասխանը և գործակալության եզրակացությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, այդ փաստաթղթերի լրիվ, օբյեկտիվ ու համակողմանի ուսումնասիրության արդյունքում, դիմողին տրամադրում է երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն, որն ուժի մեջ է 18 ամիս:
- Բաժինը վարում է երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական և բացասական եզրակացությունների ընդհանուր էլեկտրոնային և փաստաթղթային հաշվառման մատյան, որտեղ նշվում է դիմողների տվյալները, եզրակացության տրման ժամանակը և համարը, եզրակացությունը դիմողին կամ ներկայացուցիչին տրամադրելու ժամանակը:
- Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության ժամկետը լրանալուց հետո կամ բացասական եզրակացություն ստանալու դեպքում դիմողի կամ երեխա որդեգրել ցանկացող անձի դիմումի հիման վրա բաժինը վերադարձնում է դիմելու պահին վավերական փաստաթղթերի բնօրինակները` գործում պահելով դրանց պատճենները:
- Բացասական եզրակացությունը հիմք է հանդիսանում դիմողին որպես որդեգրել ցանկացող անձ չհաշվառելու համար:
- Դրական եզրակացության դեպքում բաժինը որդեգրել ցանկացող անձի համար կազմվում է անձնական գործ, որն իր մեջ ներառում է դիմողի վերաբերյալ բաժնում առկա բոլոր փաստաթղթերը և անձնական քարտը (ձև N 2): Դիմողի (իսկ դիմումը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ նաև ներկայացուցչի) նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, սույն կարգի 7-րդ կետում նշված այլ փաստաթղթերը, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հարցումների պատասխանները, դրանցից յուրաքանչյուրը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում, ներբեռնվում են տեղեկատվական համակարգում և առցանց հասանելի են լինում լիազորած պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:
- Բաժինը «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների» տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) և փաստաթղթային հաշվառման մատյանում (այսուհետ՝ հաշվառման մատյան), (տարածքային մակարդակում) դրական եզրակացություն ստացած դիմողին հաշվառում է որպես որդեգրել ցանկացող անձ: Անձնական գործերի համարակալումը սկսում է 1-ին համարից և հաջորդաբար շարունակվում տարվա ընթացքում:
- Աշխատակազմը, որդեգրել ցանկացող անձի անձնական գործի պատճենահանված օրինակը հաշվառման պահից, երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է լիազորած պետական մարմին՝ կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացվող՝ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման հիման վրա, լիազորած պետական մարմինը հանրապետական մակարդակում փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով իրականացնում է որդեգրել ցանկացող անձանց կենտրոնացված հաշվառում՝ ըստ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան) կողմից իրականացված տարածքային հաշվառման հերթականության: Որդեգրել ցանկացող անձին կենտրոնացված հաշվառման վերցնելու օր է համարվում այդ անձին լիազորած պետական մարմնի կողմից որպես որդեգրել ցանկացող անձ կենտրոնացված հաշվառման վերցնելու օրը: Անձը որպես որդեգրող դառնալ ցանկացող անձ է հաշվառվում 18 ամսով՝ սկսած կենտրոնացված հաշվառման վերցնելու օրվանից:
- Լիազորած պետական մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանքը ներկայացնում է աշխատակազմին և որդեգրել ցանկացող անձին (ձև N 3):
- Որդեգրել ցանկացող անձը, երեխա չորդեգրելու դեպքում, հաշվառման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, կարող է դիմել Հայաստանի Հանրապետության մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան)՝ հաշվառման ժամկետը լրանալուց հետո որպես որդեգրել ցանկացող անձ կրկին անգամ հաշվառվելու համար, որի դեպքում հաշվառման ժամկետի սկիզբը հաշվարկվում է նախորդ հաշվառման ժամկետը լրանալու օրվանից: Այն դեպքում, երբ որպես որդեգրել ցանկացող անձ կրկին անգամ հաշվառվելու համար դիմումը ներկայացվում է հաշվառման ժամկետը լրանալուն նախորդող մեկամսյա ժամկետից ավելի ուշ, ապա տվյալ դիմողը որպես որդեգրել ցանկացող անձ է հաշվառվում ընդհանուր հիմունքներով՝ հաշվառման վերցնելու ժամկետի սկիզբ համարելով սույն կարգի 14-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան նրան Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) կողմից որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու օրը:
- Որդեգրման մասին դրական եզրակացություն ստանալուց հետո եռամսյա ժամկետում որդեգրել ցանկացող անձինք պետք է անցնեն լիազորած պետական մարմնի կողմից իրականացվող անվճար նախապատրաստական դասընթացներ, որոնց անկացման կարգը սահմանվում է լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից:
- Որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար ներկայացվող դիմումի, որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմողի կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության և դիմողին, երեխա որդեգրելու հնարավորության մասին եզրակացության օրինակելի ձևերը հաստատվում են լիազորած պետական մարմնի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի համատեղ հրամանով:
- Բաժինը որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն է տրամադրում, եթե՝
- դիմումում ներկայացվել են ոչ հավաստի տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116 հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ», կետերով սահմանված հիմքերի բացակայության մասին կամ դիմումին կից ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.
- բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարմնի կողմից տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով տառապելու դեպքում (բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հիվանդությունների վերաբերյալ բժշկական եզրակացությունը տրամադրվում է «Հոգեկան և վարքային խանգարումներ՝ հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման հիման վրա»).
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն՝ դիմողն ունի մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն և դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված չէ.
- սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հարցման պատասխանի համաձայն՝ դիմողը հանդիսացել է նախկին որդեգրող և որդեգրումը դատական կարգով վերացվել է այդ անձի մեղքով.
- գործակալության կողմից տրվել է բացասական եզրակացություն՝ դիմողին, որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու մասին:
-
Discussed
07.04.2018 - 23.04.2018
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 8576
Print