«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 035/2014) դրույթներով սահմանված պահանջները։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ մի շարք իրավական ակտերում, մասնավորապես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», որից հետո նախատեսվում էր կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ հաշվի առնելով, որ ներկայումս ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են Եվրասիական տնտեսական միության կողմից սահմանված պարտադիր պահանջները, իսկ փոխարինիչ հանդիսացող ծխախոտային արտադրատեսակների համար՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջները։
-
Discussed
05.05.2025 - 20.05.2025
-
Type
Law
-
Area
Healthcare, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 1880
Print