Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 2057-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2057-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի փետրվարի 21-ի NԿԱ/60-2025 արձանագրության 6-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման գործընթացի հստակեցմամբ։

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետական մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման համար վարձակալությամբ կարող են ձեռք բերվել ոչ պետական սեփականություն համարվող տարածքներ և տարածքնեի վարձակալության համար առավելագույն ժամկետ սահմանված է 3 տարի ժամկետը։

Առկա են դեպքեր, երբ կարճ ժամանակահատվածով տարածքների վարձակալությունն աննպատակահարմար է լինում, ինչպես նաև հնարավորություն չեն ստեղծում վարձակալներին երկարաժամկետ ներդրումներ կատարելու։ Արդյունքում նոր տարածք տեղափոխվելը կամ պայմանագրի վերակնքումը լրացուցիչ վարչարարություն և ծախսեր է պահանջում։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Իրականացվող գործընթացի, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 2057-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նախագիծը հնարավորություն է տալիս վարձակալության առավելագույն ժամկետը երկարացնել ևս 2 տարով՝ 3 տարին փոխարինելով 5 տարով։

Միաժամանակ հաշվի առնելով որոշման կիրառման ընթացքում ծագող ընթացակարգային խնդիրները՝ Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի երկրորդ նախադասությունում «10 օրվա ընթացքում» բառերը փոխարինել  «որոշմամբ սահմանված ժամկետում» բառերով։ Նշված նախադասության մեջ «10 օրվա ընթացքում» բառերը փոխարինվել է «որոշմամբ սահմանված ժամկետում» բառերով, քանի որ գործնականում որոշման ընդունումից հետո պայմանագրի կնքումն ու հանձման-ընդունման գործընթացն առավել երկար ժամկետ են պահանջում։

2 Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետական մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման համար վարձակալությամբ ձեռք բերվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքներն ավելի երկար ժամկետով վարձակալել, իսկ համապատասխան պետական սեփականություն հանդիսացող ազատ տարածքի առկայության դեպքում գույքի հանձնում-ընդունումը կազմակերպել որոշմամբ սահմանված իրատեսական ժամկետում, ինչն էլ կհանգեցնի գույքի  օգտագործման արդյունավետության բարձրացմանը։

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

 

  • Discussed

    05.05.2025 - 20.05.2025

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1518

Print

Suggestions

Արա Սաղումյան

06.05.2025

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612)»:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: