Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 147-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը

  • Discussed

    28.04.2025 - 14.05.2025

  • Type

    Procedure

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1805

Print

Suggestions

Հասմիկ Ջուլհակյան

13.05.2025

Շատ կարևոր որոշում է՝ հաշվի առնելով մարզային և համայնքային բնակավայրերում բնակվող ազգաբնակչության հիմնականում ծանր սոցիալական վիճակը։ ՈՒսման վարձերին զուգահեռ, երբեմն տրանսպորտային ծախսերը դառնում են լրացուցիչ ֆինանսական բեռ և խոչընդոտ ուսանողների համար։ Սակայն ոչ բոլոր ուսանողներն են տեղյակ, որ նման կարգ գոյություն ունի, և որը կարող է մասամբ թեթևացնել նրանց ֆինանսական բեռը։ Պատշաճ տեղեկացված չլինելու պատճառով այդ ուսանողների մեծ մասը չի օգտվում այս օրենքի ընձեռած հնարավորությունից։ Նույնիսկ ուսումնական հաստատություն ընդունվելուց հետո էլ չեն իմանում իրենց այդ իրավունքի մասին։ ՈՒստի, առաջարկում եմ, որ կիրառվեն մեխանիզմներ ապագա և արդեն ներկա ուսանողներին պատշաճ ձևով տեղեկատվություն տրամադրելու համար: Ցանկալի է, որ այս ֆունկցիան դրվի ոչ միայն համապատասխան ուսումանկան հաստատության բարեխղճության վրա, այլ նաև ԿԳՄՍ նախարարության կողմից սոցիալական գովազդի կամ տեղեկատվական թերթիկների միջոցով այս կարգը հասցվի ուսանողներին։

Սիրանույշ Մեժլումյան

12.05.2025

Առաջարկում եմ՝ նախագծի 12 ա) ենթակետի մեջ եռամսյա բառը փոխարինել երկամսյա բառով: Հիմնավորում: Շատ ուսուցիչներ դժգոհում են, որ եռամսյա պարբերականությամբ ֆինանսավորման պարագայում, տվյալ ժամանակահատվածում, ավելանում է նրանց ֆինանսական ծանրաբեռնվածությունը:

Սիրանույշ Մեժլումյան

12.05.2025

Առաջարկում եմ՝ նախագծի 12 ա) ենթակետի մեջ եռամսյա բառը փոխարինել երկամսյա բառով: Հիմնավորում: Շատ ուսուցիչներ դժգոհում են, որ եռամսյա պարբերականությամբ ֆինանսավորման պարագայում, տվյալ ժամանակահատվածում, ավելանում է նրանց ֆինանսական ծանրաբեռնվածությունը:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: