Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արման Ավագյան 02.05.2025 11:36:24 Առաջարկում եմ Հոդված 2-ի 9-րդ կետում բացի ԲՀՊՏ-ները ավելացնել "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երին, քանի որ դրանք ոչ պակաս կարևոր տարածքներ են կենսաբազմազանության մոնիթորինգի համար և ընդգրկում են մեկ տասնյակից ավել արգելավայրեր։ Չի ընդունվել։
2 Արման Ավագյան 05.05.2025 10:16:30 Հարգելի գործընկերներ՝ Իհարկե ԲՀՊՏ օրենքի համապատասխան հոդվածը ներառում է նաև արգելավայրերը, սակայն դրանք "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երի չնչին մասն են կազմում և կենսաբազմազանության ուսումնասիրման տեսանկյունից կապված են մնացյալ անտառների և անտառային հողերի հետ։ Առաջարկս վերաբերում էր նրան, որ ուսումնասիրություններում ընդգրկվեր անտառտնտեսություն մասնաճյուղերը ամբողջապես, քանի որ դրանք կազմում են հանրապետության տարածքի մոտ 10% և ոչ պակաս կարևոր են ուսումնասիրման և ամբողջական պատկեր ստանալու համար։ Ընդունվել է։ Նախագծի 2-րդ հոդվածում կատարվել է համապատասխան լրացում։
3 Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ 05.05.2025 12:33:48 Բացի ԲՀՊՏ-ների կատեգորիա հանդիսացող արգելավայրերը անտառները "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երը նույնպես ունեն հարուստ կենսաբազմազանություն և ներառում են տարբեր բնական էկոհամակարգեր, ուստի կենսաբազմազանության մոնիթորինգի համար նույպես հանդիսանում են կարևոր օբյեկտներ։ Անտառների և անտառային հողերի վիճակի կանխատեսման նպատակով իրականացվող դիտարկումների, հետազոտությունների և գնահատման գործընթացը ապահովելու համար Հոդված 2-ի 9-րդ կետում "անտառտնտեսություն մասնաճյուղ"-երին վերաբերող առաջարկը անհրաժեշտ է ընդունել։ Համաձայն Անտառային օրենսգրքի Հոդված 19-ի Անտառային տնտեսություն վարող անձինք պարտավոր են նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու վերարտադրությանը, որի կարևոր գործառույթներից է կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացումը: Ընդունվել է։ Նախագծի 2-րդ հոդվածում կատարվել է համապատասխան լրացում։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: