Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 772-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

--------- ---------------- 2025  թվականի  N    - Ն

 

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  1. «Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 772-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

6 հուլիսի 2017 թվականի N 772-Ն

 

 

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդ­վածի 2-րդ մասի 3-րդ կետը և 121-րդ հոդ­վածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառա­վարությունը որոշում է.

  1. Սահմանել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափա­նիշ­ները` համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդ­վածի 6-րդ մասի կիրառության իմաստով՝ գիտական հետազոտությունների և փորձա­րա­րա­կան մշակումների վրա կատարվող ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են, եթե գիտա­կան հետա­զո­տու­թյունների կամ փորձարարական մշակումների համար վճարվող գումար­ներն առանձ­նաց­ված են պատվիրատուի և կատարողի միջև կնքվող պայմանագ­րե­րում և (կամ) պատ­վի­րա­տուի և կատարողի միջև կազմվող՝ Հայաստանի Հանրապետության հար­կային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահ­մանված հաշվարկային փաստաթղթերում:


Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 6-ի N 772-Ն որոշման

 

 

Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

գիտական հետազոտությունների ԵՎ փորձարարական մշակումների

 

 

  1. Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների հաս­կացությունները օգտագործվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի իմաստով:
  2. Սույն չափանիշների իմաստով գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ են համարվում ձեռք բերած գիտելիքների ընդլայնման (կիրառման) և նոր գիտե­լիք­ների ստացման (կիրառման) նպատակով կատարվող՝
  • հիմնարար գիտական հետազոտությունները, որոնք իրականացվում են փոր­ձա­րա­րա­կան կամ տեսական աշխատանքների միջոցով և ի սկզբանե ուղղված են երևույթների և դիտման ենթակա ակներև փաստերի հիմքում ընկած հիմնարար օրենքների վերաբերյալ նոր գիտելիքների ձեռքբերմանը` նպատակ չունենալով դրանք անմիջական կիրառել կամ օգտա­գոր­ծել,
  • կիրառական գիտական հետազոտությունները, որոնք իրականացվում են ինքնօրի­նակ հետազոտությունների միջոցով և ի սկզբանե ուղղված են նոր գիտելիքների ձեռքբեր­մանը՝ անմիջական գործնական նպատակի իրագործման կամ խնդիրների լուծման համար,
  • փորձարարական մշակման աշխատանքները, որոնք իրականացվում են հետազոտու­թյուն­ների արդյունքում կամ գործնական փորձից ստացված գիտելիքների հիման վրա համա­կարգ­ված աշխատանքների միջոցով, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրա­տե­սակ­ների, սարքավորանքի ստեղծմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների, համակարգերի, ծառայությունների ներդրմանը կամ արդեն մշակված ու ներդրված նմուշների կատարելա­գործ­մանը,
  • պետական իշխանության մարմինների կողմից մշակվող հանրային քաղաքականու­թյուն­ներին փաստական տվյալներով աջակցող կիրառական հետազոտությունները, որոնց արդյունքն անհատույց տրամադրվում է պետական կառավարման համակարգի մարմին­նե­րին։
  1. Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխատանքներում չեն ներառվում՝

ա. կրթությունը և կադրերի պատրաստումը (վերապատրաստումը),

բ. մարկետինգային գործունեությունը,

գ. ընդհանուր նշանակության տեղեկությունների հավաքումը և մշակումը,

դ. ստանդարտացումը,

ե. մասնագիտացված բժշկական աշխատանքներն ու ծառայությունները,

զ. գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցումը (ադապտացումը, պահ­պա­նումը և ուղեկցումը), բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգ­չա­յին տեխնիկայի բնագավառում գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեց­ման (ադապտացման, պահպանման և ուղեկցման),

է. արտադրության գործընթացում նորամուծությունների ներդրումը, բացառությամբ տեղե­կատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում նորա­մու­ծությունների ներդրման,

ը. կառավարումը,

թ. սոցիոլոգիական և այլ հարցումների անցկացումը, դրանց արդյունքների ամփոփումը և առաջարկությունների մշակումը, գործող օրենսդրության ու վիճակագրական տվյալների վերլուծությունը:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր­դող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերու­թյուն­ների վրա:

 

  • Discussed

    25.04.2025 - 12.05.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science, State revenue, Financial

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1764

Print

Suggestions

Սիրանույշ Մեժլումյան

11.05.2025

Առաջարկում եմ՝ Չափանիշներ բաժնի 2.1.ա ենթակետի ձևակերպումը՝ <<Կրթությունը և կադրերի պատրաստումը (վերապատրաստումը)>> փոփոխել և շարադրել հետևյալ կերպ՝ <<Կրթությունը և կադրերի պատրաստումը (վերապատրաստումը)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այն հանդիսանում է գիտահետազոտական գործընթացի բաղկացուցիչ մաս>>

Սիրանույշ Մեժլումյան

11.05.2025

Առաջարկում եմ՝ Չափանիշներ բաժնի 2.1. թ. ենթակետը՝ <<Սոցիոլոգիական և այլ հարցումների անցկացումը, դրանց արդյունքների ամփոփումը և առաջարկությունների մշակումը, գործող օրենսդրության ու վիճակագրական տվյալների վերլուծությունը>>, հանել, կամ փոփոխել այն կերպ, որ գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխատանքներում չեն ներառվում դրանք այն դեպքում, երբ կառավարության համար դրանք հիմք կծառայեն ռազմավարական որոշումներ կայացնելու համար:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: