Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
26 Տաթևիկ Բագրատյան 28.04.2025 18:05:17 Կողմ եմ, քանի որ այն կմեծացնի դպրոցների մոտիվացիան, կզարգացնի կրթության որակը, կնպաստի համաչափ զարգացմանը և արդյունքներին ուղղված կառավարման ձևավորմանը: 1. Մոտիվացիայի բարձրացում Լրացուցիչ ֆինանսավորումը կդառնա խթան, որպեսզի ուսումնական հաստատությունները ձգտեն բարձրացնել իրենց կրթական որակը, նորարարություն մտցնեն և բարելավեն արդյունքները: 2. Ուշադրություն թույլ օղակներին Կարգը թույլ կտա նաև ցածր արդյունքներ ունեցող հաստատություններին ստանալ աջակցություն՝ անհրաժեշտ ռեսուրսներով, վերապատրաստումներով կամ ենթակառուցվածքների բարելավմամբ, ինչը կնպաստի հավասար հնարավորությունների ստեղծմանը: 3. Կրթության որակի համաչափ զարգացում Այս մոտեցումը կնպաստի, որ կրթական համակարգի զարգացումը լինի ոչ թե պատահական կամ անկանոն, այլ՝ համակարգված ու չափելի արդյունքներով: 4. Հնարավորություն տեղական խնդիրների լուծման համար Լրացուցիչ ֆինանսավորումը կարող է ուղղվել նաև դպրոցների անհատական կարիքների բավարարմանը՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր հաստատության առանձնահատկությունները: Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
27 Մերի Հովսեփյան 28.04.2025 20:18:17 Նորարարական գաղափար է, բայց լավ կլիներ հստակ նշվեին նաև մեխանիզմներ` ինչպես են բարձր կատարողականություն ունեցող դպրոցները աջակցելու ցածր կատարողականություն ունեցող դպրոցներին, արդյոք նրանք կունենան բավարար ռեսուրսներ` բարձրացնելու մյուս դպրոցների կատարողականը։ Շատ կարևոր է, որ պահպանվի աշխատելաոճի թափանցիկությունը և անաչառությունը։ Շնորհակալություն:
28 Սյուզաննա Մանուչարյան 28.04.2025 20:57:15 Ուսուցիչների կողմից կատարված նախագծային աշխատանքները կարելի է և պետք է արժանանան խրախուսանքի Եւսեւցիչներին տրվող խրախուսանքը չպետք է կախված լինի կոլեկտիվի մյուս անդամների ձեռքբերումներից։ Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
29 Օլյա Ղուլյան 28.04.2025 22:48:40 Այս նախագիծը մի շարք դրական կողմեր ունի, որոնք արժե վերլուծել։ 1․ Նպատակային ֆինանսավորում՝ ըստ կատարողականի Նախագիծը փորձում է արդար և խթանող մեխանիզմներ ներդնել՝ բարձր կատարողական ունեցող դպրոցներին խրախուսելու և ցածր կատարողական ունեցողներին աջակցելու միջոցով։ Սա կարող է բերել կրթության որակի և արդյունավետության բարձրացման։ 2․ Նորարարական մոտեցում Պահանջվող նորարարական ծրագրերն ու դրանց հիման վրա ֆինանսավորման տրամադրումը կարող են խթանել դպրոցների ռազմավարական մտածողությունը և զարգացման նախագծերի ձևավորումը։ 3․ Հստակեցված չափանիշներ և գործընթացներ Ընթացակարգերը, գնահատման փուլերը և մրցույթի ձևաչափը համեմատաբար հստակ են ներկայացված։ Սա կարող է նվազեցնել սուբյեկտիվության մակարդակը որոշումների կայացման ժամանակ։ 4․ Մենթոր դպրոցների ներգրավում Ցածր կատարողական ունեցող դպրոցների բարելավմանն աջակցող մենթոր դպրոցների ներգրավումը համագործակցային ու համընդհանուր զարգացման լավ օրինակ է։ Ընդհանուր առմամբ հավակնոտ նախագիծ է, որը կարող է իրական ազդեցություն ունենալ Հայաստանում հանրակրթության որակի վրա, եթե կիրառվի արդար, թափանցիկ և խելամիտ մոտեցմամբ։ Կարևոր է, որ գնահատման և վերահսկման համակարգերը լինեն անաչառ և հաշվի առնեն ոչ միայն քանակական տվյալներ, այլ նաև որակական, համատեքստային գործոններ։ Շնորհակալություն:
30 Կարեն Խուդոյան 29.04.2025 00:23:38 Նախագիծը ողջունելի է։ Խրախուսումը կմոտիվացնի դպրոցներին ցուցաբերելու բարձր կատարողական և դպրոցները կդառնան ավելի մրցունակ: Առաջարկում եմ սահմանել հստակ նորմատիվներ,որոնցով կառաջնորդվեն դպրոցերը ,ըստ որի կխրախուսվեն: Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
31 Անահիտ Մալյան 29.04.2025 16:29:52 Ողջունելի մոտեցում է։ Սակայն, հարկ եմ համարում նշել,որ առավել պատրաստակամ և նվիրյալ ուսուցիչներին և մանկավարժներին պետք է լրացուցիչ խրախուսման միջոցով է՛լ ավելի մոտիվացնել։Ուստի դպրոցները, կարծում եմ, պետք է լրացուցիչ ֆինանսական միջոցներով ապահովվեն։Շնորհակալություն Շնորհակալություն:
32 Նունե Ներսիսյան 29.04.2025 19:23:18 Կարգն ընդհանուր առմամբ, կարևոր քայլ է կրթության համակարգի որակի բարելավման ուղղության համար։ Կարևոր է գնահատման արդարությունը. Կատարողականի գնահատման չափանիշները պետք է լինեն թափանցիկ, արդար և համապարփակ` հաշվի առնելով ոչ միայն ակադեմիականարդյունքները, այլև սոցիալ- հոգեբանական միջավայրը, ներառականությունը և աշակերտների ընդհանուր զարգացումը։ Ցածր կատարողականի դեպքում ֆինանսավորումը պետք է ուղղվի հստակ վերականգնողական ծրագրերով և կարողությունների զարգացման գործողություններով, այլ ոչ թե մնա միայն ֆինանսական օժանդակության մակարդակում։ Նախագիծը միտված է նաև ոչ ֆինանսական աջակցությանը՝ ցածր կատարողական ունեցող ուսումնական հաստատությունների համար:
33 Սուսաննա Մխիթարյան 29.04.2025 20:31:25 Նախագիծը ողջունելի է։ Այն կնպաստի հանրակրթական համակարգում կատարված բարեփոխումների շարունակականության և հաստատությունների զարգացման խթանմանը։ Կարգի կառուցվածքն ամբողջական է, ներառում է ինչպես բարձր, այնպես էլ ցածր կատարողականի գնահատման չափանիշներ, ունի վերահսկման և հաշվետվության հստակ ընթացակարգ։ Սակայն առաջարկում եմ խրախուսել նաև ֆինանսական խրախուսանք ձևով (օրինակ սահմանել պարգևավճար) այն մանկավարժների համար,ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով նպաստել են բարձր կատարողական արդյունքների ձևավորմանը։ Կառաջարկեմ նաև աջակցել այն հաստատություններին, որոնք չունեն բավարար տեխնիկական միջոցներ ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Շնորհակալություն:
34 Համեստ Մելիքյան 29.04.2025 20:48:25 Բարև Ձեզ, առաջարկը ողջունելի է, կխնդրեմ ընդունեք հետևյալ դիտարկումը՝ Հաշվի առնելով, որ մի շարք ուսումնական հաստատություններ կարող են ունենալ ուժեղ կողմեր տարբեր չափանիշներով՝ առաջարկում ենք նախագծի 15-րդ կետում սահմանված՝ մրցույթին մասնակցելու նվազագույն պահանջները ձևակերպել հետևյալ կերպ՝ «Ուսումնական հաստատությունը պետք է բավարարի առնվազն մեկ՝ ստորև ներկայացված պահանջներից․ ուսուցիչների առնվազն 50%-ն ունի կամավոր ատեստավորման դրական արդյունք, կամ ուսուցիչների առնվազն 20%-ին շնորհվել է տարակարգ»։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա լայնացնել մրցույթին մասնակցող հաստատությունների շրջանակը՝ միաժամանակ խրախուսելով ինչպես կամավոր ատեստավորման մասնակցությունը, այնպես էլ մասնագիտական որակավորման բարձրացումը՝ տարակարգի շնորհման միջոցով։ Շնորհակալություն: Շնորհակալություն:
35 Գևորգ Հայրապետյան 30.04.2025 10:10:57 Յուրաքանչյուր տարի ցանկում ընդգրկվող հաստատությունների ընդհանուր թիվը առավելագույնը 40 է, որից բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 20-ը, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 30-ը: Առաջարկում եմ վերանայել սույն կետը չսահմանելով հաստատությունների առավելագույն թիվ: Առաջարկում եմ նաև վերանայել հետևյալ կետերը 15. Մրցույթին դիմելու համար հաստատությունը պետք է բավարարի մի շարք նվազագույն պահանջների. 1) ուսուցիչների առնվազն 50%-ն ունի կամավոր ատեստավորման դրական արդյունք. 2) ուսուցիչների առնվազն 20%-ին շնորհվել է տարակարգ. 3) սովորողների առնվազն 5%-ը նախորդ ուսումնական տարում մասնակցել է առարկայական օլիմպիադաների մարզային (համայնքային) փուլերին, ունեցել է հանրապետական փուլի մասնակից. 4) «Ամսվա լավագույնները» մրցույթին տարվա ընթացքում ներկայացվել է առնվազն 3 հայտ: 1)40% 2)15% 3)3% 4)1 հայտ Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
36 Գևորգ Հայրապետյան 30.04.2025 14:31:33 Յուրաքանչյուր տարի ցանկում ընդգրկվող հաստատությունների ընդհանուր թիվը առավելագույնը 40 է, որից բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 20-ը, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 30-ը: Առաջարկում եմ վերանայել սույն կետը չսահմանելով հաստատությունների առավելագույն թիվ:Առաջարկում եմ նաև վերանայել հետևյալ կետերը 15. Մրցույթին դիմելու համար հաստատությունը պետք է բավարարի մի շարք նվազագույն պահանջների. 1) ուսուցիչների առնվազն 50%-ն ունի կամավոր ատեստավորման դրական արդյունք. 2) ուսուցիչների առնվազն 20%-ին շնորհվել է տարակարգ. 3) սովորողների առնվազն 5%-ը նախորդ ուսումնական տարում մասնակցել է առարկայական օլիմպիադաների մարզային (համայնքային) փուլերին, ունեցել է հանրապետական փուլի մասնակից. 4) «Ամսվա լավագույնները» մրցույթին տարվա ընթացքում ներկայացվել է առնվազն 3 հայտ: 1)40% 2)15% 3)3% 4)1 հայտ Շնորհակալություն:
37 Գևորգ Հայրապետյան 30.04.2025 14:31:33 17. Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է հանձնաժողովը, որը 20 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված հայտերը, որին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան դեկտեմբերի 25-ը, ընտրում է բարձր կատարողականի արդյունք ունեցող մինչև 20 հաստատություն, որոնց համար, ըստ ծրագրի, սահմանվում է ֆինանսական խրախուսում՝ ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը, որը տրվում է հաջորդող տարվա հունվար ամսին: Այս կետից մինչև 20 հաստատության սահմանափակումը հանել,այս պարագայում վերանայել տրամադրվող գումարը վերաբաշխելով ըստ խրախուսվող հաստատությունների փաստացի թվի: Ընդունվել է ի գիտություն, Ձեր առաջարկը կքննարկվի:
38 Արմինե Մատինյան 30.04.2025 22:12:21 Նախագիծը ճիշտ և տեղին է ընտրված, առաջարկում եմ բարձր կատարողական ունեցող դպրոցներում տրամադրել հավելավճարներ կիսամյակի կտրվածքով, իսկ ցածր կատարողական ունեցող հաստատություններում կատարել մշտադիտարկումներ, պատճառները վեր հանել և տալ համապատասխան լուծում խնդրին: Հարգանգներով Ա. Մատինյան Նախագծով հստակ նշված են մշտադիտարկումների ժամկետները:
39 Մանյակ Ստեփանյան 01.05.2025 10:14:40 Նախագիծը ողջունելի է և նոր մոտեցում է դպրոցների ֆինանսավորման գործընթացում։ Սա ևս մոտիվացիայի մի ձև է, որպեսզի ուսումնաօժանդակ աշխատողները, վարչական աշխատողները ցուցաբերեն հոգատար և բարեխիղճ աշխատանք` ի շահ կրթության։Առաջարկում եմ լինեն խրախուսանքներ ինչպես բարձր կատարողական ապահովված դպրոցներին,այնպես էլ առանձին այն առարկաների ուսուցիչներին, որոնցից սովորողները մրցանակային տեղեր կզբաղեցնեն տարբեր օլիմպիադաներում և մրցույթներում։ Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
40 Մանյակ Ստեփանյան 01.05.2025 10:14:41 Նախագիծը ողջունելի է և նոր մոտեցում է դպրոցների ֆինանսավորման գործընթացում։ Սա ևս մոտիվացիայի մի ձև է, որպեսզի ուսումնաօժանդակ աշխատողները, վարչական աշխատողները ցուցաբերեն հոգատար և բարեխիղճ աշխատանք` ի շահ կրթության։Առաջարկում եմ լինեն խրախուսանքներ ինչպես բարձր կատարողական ապահովված դպրոցներին,այնպես էլ առանձին այն առարկաների ուսուցիչներին, որոնցից սովորողները մրցանակային տեղեր կզբաղեցնեն տարբեր օլիմպիադաներում և մրցույթներում։ Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
41 Ժենիկ Մակարյան 01.05.2025 12:23:03 Նախագծի 8-րդ կետում նշված է,որ ,, յուրաքանչյուր տարի ցանկում ընդգրկվող հաստատությունների ընդհանուր թիվը առավելագույնը 40 է, որից բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 20-ը, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 30-ը,,: Վերոնշյալ ձևակերպման մեջ առկա է անհամապատասխանություն բարձր և ցածր կատարողականների թվային հանրագումարի միջև՝ 20+30 = 50: Անհամապատասխանություն առկա չէ. քանակը նշված է առավելագույն կերպով:
42 Ժենիկ Մակարյան 01.05.2025 12:23:03 Հաշվի առնել նաև ուսումնական հաստատություններում վերջին տեսչական ստուգումների արդյունքները ՝օրենքների պահպանման և գործառույթների իրականացման տեսանկյունից։ Առաջարկը թերի է:
43 Անի Հակոբյան 01.05.2025 23:28:42 <<ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ>> 3-րդ փուլի առաջին կետի 3-րդ ենթակետում՝ <<Հաստատությունում բռնության և բուլինգի դեպքեր (վերջին ուսումնական տարվա դրությամբ)>>, այս կետում նշված դեպքերի բացահայտման մասով մշակել և կիրառել կոնկրետ գործիքակազմ ու մեխանիզմներ, այդ դեպքերի բացահայտման և արձանագրման վերաբերյալ։ Գործիքակազմը մշակված է, շնորհակալություն:
44 Անի Հակոբյան 01.05.2025 23:28:42 Որպես ցածր կատարողականի արդյունքի գնահատման չափանիշ ներառել նաև պաշարների շտեմարանում դպրոցի ուսումնական բնագավառը կարգավորող փաստաթղթերի ամբողջական տեղադրումը սահմանված ժամկետում (վերջին ուսումնական տարվա դրությամբ)։ Նախագիծը ներառում է, շնորհակալություն:
45 Tsovinar Avetisyan 01.05.2025 23:35:03 Նախագիծը ողջունելի է,այն կնպաստի սկսված բարեփոխումների առավել արդյունավետ իրականացմանը,դպրոցների արդյունավետ աշխատանքին և զարգացմանը: Բարձր կատարողական ունեցող դպրոցներին ներկայացվող պահանջներից մեկը աշակերտների 5%- ին հանրապետական փուլի արդյունքներ ապահովելն է: Տեսականորեն այն հնարավոր է, սակայն ,եթե հաշվի առնենք ,որ օլիմպիադայի ձեռնարկները և նյութերը խիստ սահմանափակ են և անհասանելի շատ ուսուցիչների համար, և հիմնականում հասանելի են են մի քանի ավագ կամ թեքումով դպրոցների ուսուցիչների և սաների համար, հետևապես դժվար չէ ենթադրել, թե ինչու են օլիմպիադաիյ բարձր արդյունք ապահովում հատկապես այդ դպրոցների սաները: ՈԼստի առաջարկում եմ հավասար պայմաններ ապահովել բոլոր դպրոցների սաների և մանկավարժների համար, հասանելի դարձնել օլիմպիադայի ձեռնարկներն ու նյութերը, այդ դեպքում միայն նախագծի այս կետը իրատեսական կլինի: Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
46 Կարինե Եղիշյան 02.05.2025 17:41:50 Նախագիծը գովելի է։ Առաջարկում եմ՝ բարձր կատարողականություն ունեցող դպրոցների ֆինանսական խրախուսանքը իր մեջ ներառի նաև ատեստավորում անցած և տարակարգ ունեցող ուսուցիչներին խրախուսելու ձևաչափ, որն էլ խթան կհանդիսանա գործընկերներին մասնագիտական առաջընթացի ձգտման։ Շնորհակալություն:
47 Կարինե Եղիշյան 02.05.2025 17:41:50 Առաջարկում եմ բացի բարձր և ցածր կատարողականության չափանիշներից ներդնել նաև միջին կատարողականության չափանիշ, որի բարելավման և համապատասխան ֆինանսական աջակցություն ստանալու շնորհիվ հաստատությունը կձգտի հասնել բարձր կատարողականության։ Ինարկե, դա պետք է արվի համապատասխան մոնիտորինգի միջոցով։Կարելի է գնահատման մեջ հաշվի առնել դպրոցի աշակետների մասնակցությունը և հաջողությունները առարկայական օլիմպիադաներում։ Շնորհակալություն:
48 Հասմիկ Հակոբյան 03.05.2025 02:39:35 Առաջարկ Լրացնել դպրոցների արդյունավետության գնահատման նոր համակարգը բազմաբաղադրիչ մոտեցմամբ՝ ներառելով ոչ միայն ակադեմիական ցուցանիշները, այլև սոցիալական, ներառական, կառավարչական և միջավայրային գործոնները, ինչպես նաև՝ ներդնել զարգացման ուղեգծերի ծրագիր ցածր կատարողական ունեցող դպրոցների համար՝ լրացուցիչ ֆինանսավորումն ուղղելով նպատակային զարգացման գործողություններին։ --- Հիմնավորում 1. Հավասար հնարավորությունների սկզբունք – ցածր կատարողականի գնահատումը չպետք է լինի միայն «պատիժ», այլ՝ աջակցություն, որը հիմնված է տվյալ դպրոցի կոնկրետ կարիքների վրա (օր.՝ ուսուցիչների վերապատրաստում, նյութատեխնիկական բազայի զարգացում, կառավարման բարելավում)։ 2. Բազմաչափ գնահատում – ներառել գնահատման չափորոշիչներ, որոնք ցույց են տալիս դպրոցի սոցիալական միջավայրը, աշակերտների առաջընթացը (ոչ միայն բուն արդյունքը), մասնակցությունը համայնքում և ստեղծագործական նախաձեռնությունները։ 3. Զարգացման ճանապարհային քարտեզներ – յուրաքանչյուր ցածր կատարողականով դպրոցի հետ համագործակցությամբ կազմել բարելավման ծրագիր, որի հիման վրա էլ կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում։ 4. Հանրային թափանցիկություն – դպրոցների գնահատման արդյունքները և ֆինանսավորման հիմքերը հրապարակել հաշվետու ձևով, խթանելով հանրային վստահությունն ու հաշվետվողականությունը։ Նախագիծը միտված չէ պատժելուն: Ձեր կողմից նկարագրված հանգամանքներն արտացոլված են նախագծում: Շնորհակալություն:
49 Նարա Ղազարյան 03.05.2025 15:43:05 Միանշանակ ողջունելի նախագիծ է, որի արդյունքում կներդրվի ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան կրթության որակի հավաստման և գնահատման օբյեկտիվ համակարգ՝ ներառելով ինչպես հստակ սահմանված վերջնարդյունքները, այնպես էլ՝ ուսումնառության միջավայրի, գործընթացի,որակի ապահովման գործող համակարգերի գնահատումը: Ուսումնական հաստատությունների կատարողականի գնահատումը և դրա հիման վրա լրացուցիչ ֆինանսավորումը կարող են խթանել կրթության որակի բարելավումը, խրախուսել գերազանց արդյունքներ ցուցաբերող դպրոցներին և աջակցել ցածր արդյունքներ ունեցողներին՝ խնդիրները հաղթահարելու համար: Հաշվի առնելով նախագծի նպատակներն ու կարևորությունը՝ առաջարկում եմ ընդլայնել կատարողականի գնահատման չափանիշները, օրինակ ավարտական քննությունների միջին բալերը(առնվազն 10 % բարձր է, քան մարզային/հանրապետական միջինը),աշակերտների հաղթահարած օլիմպիադաների, մրցույցների քանակը, ուսուցիչների որակավորման բարձր մակարդակը: Առաջարկում եմ նախատեսել նաև փորձի փոխանակման մեխանիզմներ բարձր կատարողական ունեցող և ցածր կատարողական ունեցող դպրոցների միջև՝ օրինակ մենթորական ծրագրեր, վերապատրաստումներ և համատեղ նախագծեր: Ձեր առաջարկները ներառված են նախագծում: Շնորհակալություն:
50 Մակիչ Բզնունի 04.05.2025 15:01:32 Իմ կարծիքով՝ նախագիծն արդյունավետ կաշխատի, քանի որ ուսումնական հաստատությունները բարձր կատարողականի արդյունքում խրախուսանք ստանալու պարագայում կսկսեն ավելի մեծ մոտիվացիայով ու եռանդով աշխատել, քանի որ կտեսնեն նաև իրենց կատարած աշխատանքի գնահատականը։ Ինչ վերաբերում է ցածր կատարողականով աշխատող ուսումնական հաստատություններին, ապա նրանց մոտ էլ կավելանա ձգտումը՝ բարելավել իրենց դիրքերը։ Շնորհակալություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: