««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Նախագիծը միտված է հետևյալ արդյունքներին.
- Զարգացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող անձանց՝ ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների ինստիտուտը՝ հստակեցնելով վերջիններիս կարգավիճակը հանրային ծառայության համակարգում, ամրագրելով հստակ պահանջներ, վերջիններիս համար նախատեսելով մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող շարունակական մասնագիտական զարգացման ուսումնական ծրագրեր, ինչպես նաև այդ ծրագրերի հիման վրա ատեստավորում անցկացնելու և դրա արդյունքների հիման վրա առաջխաղացում իրականացնելով։
- Անհրաժեշտ է ընդգծել, որ Կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում բարենպաստ միջավայր ստեղծելու՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, իր կողմից մատուցվող ծառայությունները լավարկելու, թվայնացման միջոցով դրանք դյուրացնելու, վարչարարական գործընթացներն օպտիմալացնելու, ծախսերը կրճատելու, գործընթացների իրականացումն արագացնելու ուղղությամբ, այդ իսկ պատճառով Նախագծով նախատեսվում է նաև Օրենքում կատարել համապատասխան լրացումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձնանց հնարավորույթուն ընձեռնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի
4-րդ կետով նախատեսված պայմանագրերը կնքել առանց Կոմիտե սպասարկաման գրասենյակ այցելելու, այլ Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստմամբ, այդ թվում՝ հնարավորություն սահմանելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց համար առանց հավելյալ գործընթացների իրացնելու՝ իրենց գործարք կնքելու իրավունքը։ Նախագծով մանրամասն սահմանվում են «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած անձանց կողմից անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստված պայմանագրերին առաջադրվող պահանջները, ինչպես նաև դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցման իրականացմանն ուղղված կարգավորումները։
Նախագծով նախատեսված վերոնշյալ փոփոխությունները, մասնավորապես՝ Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պայմանագրերի հավաստմանը և դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցմանն ուղղված կարգավորումները նախատեսված են որպես պիլոտային, միաժամանակ Նախագծի անցումային դրույթներով սահմանելով, որ այդ կարգավորումները գործելու են մեկ տարի ժամկետով, որոնց կարող է հաղորդվել անժամկետ բնույթ՝ իրավահարաբերությունների գործնական կայացման դեպքում:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների՝ արդյունավետ, կայուն, իրավահեն, նորարար և վերահսկելի գրանցման համակարգ, ապահովել իրավունքների պետական գրանցման համակարգի հանդեպ բացարձակ վստահություն՝ նվազագույնին հասցնելով իրավունքների պետական գրանցման վարույթների կասեցումները, դատական վեճերը, ապահովել անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ճշգրտությունը։
Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև Օրենքի որոշակի հոդվածներում՝ դրանցում տեղ գտած դրույթների գործնական կիրառման ժամանակ ի հայտ եկած անհստակությունները վերացնելու և տարընթերցումներից խուսափելու նպատակով։ Նախագծով համապատասխան լրացումններ են կատարվում նաև
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, մասնավորապես՝ համապատասխան տույժեր նախատեսելով անշարժ գույքի պետական ռեգիստր այլ անձի փոխարեն վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ Օրենքով սահմանված՝ մեկ տարվա ընթացքում թույլատրելի առավելագույն քանակի գերազանցմամբ դիմում ներկայացնելու, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կամ տեղեկատվության տրամադրում հայցող դիմումատուի փոխարեն դիմումների մուտքագրման, անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների կապակցությամբ խորհրդատվության տրամադրման ծառայությունների մատուցման իրականացման համար նախատեսված շենք-շինությունները, ինչպես նաև այդ կազմակերպությունների անվանումները, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ արտաքին գովազդն անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակներից, խորհրդատվական կենտրոններից Օրենքով սահմանված հեռավորությունից պակաս հեռավորության վրա տեղակայելու համար։ Նախատեսվող փոփոխությունները նպատակ են հետապնդում քաղաքացիներին հնարավորինս ազատել լրացուցիչ ծառայության դիմաց վճարումներ կատարելուց:
-
Duration
14.04.2025 02.05.2025 -
Type
Law
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 268
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.