Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունմամաբ ակնկալվում է, բուժանձնակազմի հերթապահության առանձնացված  կարգավորումների ներդրման և լաբորատո-գործիքային հետազոտությունների աշխարհագրական և ֆիզիկական հասանելիության բարձրացման միջոցով նպաստել բժշկական օգնություն և սպասարկման որակի բարձրացմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վերանայել և արդիականացնել բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային պահանջները: Այս Նախագծով վերանայվում և արդիականացվում են բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության շահագործման թույլատրելի ժամկետները:

առաջարկվում է`
1) սահմանել մարզերում բուժանձնակազմի հերթապահության ձևի կարգավորում, որը հիմնված է «մահճակալային ֆոնդ» հաշվարկի վրա.
2) սահմանել Երևան քաղաքում բուժանձնակազմի հերթապահության ձևի կարգավորում, որը հիմնված է «բժշկական օգնության տեսակ» հաշվարկի վրա.
3) սահմանել բուժանձնակազմի հերթապահության կազմակերպման ապահովման կարգավորումը.
4) սահմանել լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացմանը վերաբերելի կարգավորում:

  • Discussed

    14.04.2025 - 29.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1862

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: