«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնավորում
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N646-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) գտնվում է լուծարման գործընթացում: Ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է լուծարման հանձնաժողով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ստեղծման պահից լուծարման հանձնաժողովին են անցել Ընկերության գործերի կառավարման լիազորությունները:
Որոշմամբ ընկերության գույքը՝ որպես նվիրատվություն, հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը և Ընկերությունը լուծարման գործընթաց է մտել չունենալով ակտիվներ, որոնց միջոցով հնարավոր կլինի մարել Ընկերության առկա և առաջացող պարտավորությունները։ Ընկերության լուծարման գործընթացում «Սնանկության մասին» օրենքի 8-րդ՝ կանխամտածված սնանկություն, և 54 հոդվածների դրույթներից խուսափելու և ընկերության պարտավորությունները (ներառյալ նոր առաջացող) մարելու համար, Որոշումով սահմանվել է, որ Ընկերության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատվելուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը պետք է ներկայացվի ընկերության պարտավորությունների (ներառյալ նոր առաջացող) չափով ՀՀ պետական բյուջեից գումար ստանալու և ընկերության լուծարման գործընթացը ավարտելու մասին իրավական ակտի նախագիծ։
Համաձայն հաստատված Ընկերության 01.03.2025 թվականի լուծարման միջանկյալ հաշվեկշռի պարտավորությունները կազմում են 8,075.7 հազ.դրամ, որից
- կարճաժամկետ փոխառություններ – 56.0 հազ.դրամ,
- կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին /եկամտահարկ, ԱԱՀ, սոցիալական վճար, դրոշմանիշային վճար, գույքահարկ/ - 6,191.1 հազ.դրամ,
- կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով– 1,828.6 հազ. դրամ։
Լուծարման հանձնաժովի կանխատեսումով Ընկերության լուծարման գործընթացն ավարտի հասցնելու համար անհրաժեշտ է նվազագույնը շուրջ 3 ամիս, ինչի հետևանքով կառաջանան նոր պարտավորություններ և Ընկերության պարտավորություններն կավելանան ևս 4,994.4 հազ.դրամով՝ որից 3,430.9 հազ. դրամ դրամաշնորհի տրամադրման դեպքում առաջացող պարտավորություններն են ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ԱԱՀ-ի և շահութահարկի գծով (հաշվարկը կատարվել է 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ)։
Ընկերության լուծարման գործընթացն ավարտելու նպատակով ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ է տրամադրել 13,070.1 հազ.դրամ։
Լուծարման գործընթացի ավարտից հետո գումարի մնացորդ լինելու դեպքում այն ամբողջությամբ հետ է վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե։
-
Discussed
11.04.2025 - 27.04.2025
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 1710
Print