«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը անհրաժեշտ է ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականության շարունակականության ապահովման համար:
- Ընթացիկ վիճակը և խնդիրները
2019 թվականի դեկտեմբերի 9-ին ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-258-Ն օրենքի ընդունմամբ «Պետական տուրքի մասին» ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում կատարվեց լրացում, համաձայն որի օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով մեկնում են առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ օգտվում են Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով սահմանված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից։
Օրենքում նշված լրացման արդյունքում միջազգային բյուջետային, ինչպես նաև տեղական (այդ թվում՝ նոր ստեղծված) և միջազգային դասական ավիաընկերություններ սկսեցին մինչ այդ չսպասարկված ուղղություններով չվերթեր իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի նոր ուղղություններ։
COVID-19 համավարակի շրջանից հետո ՀՀ օդանավակայաններում արձանագրվեց ուղևորահոսքի արագ վերականգնում։ Այսպես, եթե 2019 թվականի արդյունքներով ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել էր շուրջ 3,2 մլն ուղևոր, ապա 2022 թվականին ուղևորահոսքը կազմեց շուրջ 3,7 մլն ուղևոր, 2023 և 2024 թվականներին՝ շուրջ 10,76 մլն ուղևոր (5,41 և 5,35 մլն ուղևոր, համապատասխանաբար), արձանագրելով միջին տարեկան շուրջ 11,5% աճ Covid-19-ի համավարակի տարիները՝ 2020-2022 թթ, ներառյալ, և միջին տարեկան շուրջ 28,4% աճ՝ չներառելով 2020-2022 թթ․ ցուցանիշները։
Օրենքի վերընշված փոփոխություններով պայմանավորված արտոնությունները սկսեցին կիրառվել նոր ուղղություններով մեկնող ֆիզիկական անձանց համար 2020 թվականի հունվարից՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1936-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝ 3 տարի ժամկետով +2 տարի երկարաձգման հնարավորությամբ։
Օրենքով և Որոշմամբ տրամադրված արտոնությունների ժամկետները 2025 թվականից սկսած ավարտվում են, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ ուղղություններով հիմնականում բյուջետային ավիաընկերությունների կողմից իրականացվող չվերթերի իրականացման շարունակականության ապահովման տեսանկյունից։
- Կարգավորման նպատակը
Ուղևորահոսքի աճի բարձր տեմպը պահելու, ինչպես նաև արդեն իսկ հաստատված նոր ուղղություններով չվերթերի հաճախականնությունների բարձր մակարդակը ապահովելու նպատակով Նախագծով առաջարկվում է Օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումը իրականացնել մեկ և ավելի անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով՝ ապահովվելով երկարաձգման համար անհրաժեշտ պահանջների կատարումը՝ համաձայն Որոշման։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է ապահովել երկու տասնյակից ավել ուղղություններով, որոնցով օդային ուղևորները օգտվում են Օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից, իրականցվող չվերթերի շարունակակնությունը և ուղևորահոսքի բարձր մակարդակը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնությունների կիրառման ժամկետների, ավիափոխադրողի, չվերթների հաճախականության պահանջների եվ չսպասարկվող ուղղության վերաբերյալ եվ այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման կարգը հաստատելու մասին» 1936-Ն որոշման մեջ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված N 1-ով հաստատված միջոցառումների ծրագրի 66․1 և 71․1-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարման անհրաժեշտությունից:
-
Duration
01.04.2025 21.04.2025 -
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 291
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.