«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1699-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
10 - Disagree
ՀՀ կառավարության 06.02.2025թ. N 125-Ն որոշման ընդունման արդյունքում ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների դեպքում սահմանվել է, որ նույն որոշմամբ հաստատված ժամկետներից սկսած այդ ապրանքների դրոշմավորումն իրականացվելու է համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի։ Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում էին նաև ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները, մինչդեռ նույն ծածկագրին դասվող՝ 9 տոկոսից ավելի սպիրտայնություն ունեցող ապրանքների դրոշմավորումը 2023 թվականի հոկտեմբերի 15-ից իրականացվում է նույնականացման միջոցներով՝ ՀՀ կառավարության 05.10.2023թ. N 1699-Ն որոշման համաձայն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 05.10.2023թ. N 1699-Ն որոշման մեջ լրացնել ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման հետ կապված կարգավորումներ։
-
Discussed
01.04.2025 - 16.04.2025
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 687
Print