ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով առաջարկվում է Հրամանով հաստատված կարգում հստակեցնել ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության ժամկետները, ինչպես նաև սահմանել այդ ժամկետների կիրառման բացառությունների դեպքերը։ Նախագծով առաջարկվում է նաև ներկայիս կարգավորումներին համապատասխանեցնել ուսումնական հաստատությունների առաջին դասարան ընդունվող՝ առաջնահերթություններից օգտվող սովորողների հայտագրման ժամկետները և գործընթացը։
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.