Add to favourites

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը, ճանապարհային անվտանգության աուդիտորի իրավունքները և պարտականությունները ու լրացուցիչ ճանապարհային անվտանգության աուդիտի նշանակման դեպքերը, ճանապարհային անվտանգության աուդիտորի որակավորման պահանջները, որակավորման վկայականի տրամադրման կամ մերժման հիմքերը, ժամկետները և վերապատրաստման իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․2-րդ հոդվածով նախատեսված ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգ սահմանելու պահանջով, որը բխում է ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման ճանապարհային քարտեզի 32-րդ կետի՝ մասնավորապես Համաձայնագի Հավելված 1-ով նախատեսված  «Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի  2008/96/ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացման բոլոր փուլերում ճանապարհային անվտանգության աուդիտի կիրառման գործընթացներ ներդնելու և պահանջով։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի կարևորագույն խնդիրներից է երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև տնտեսության և ազգաբնակչության պահանջների բավարարման որակի բարձրացման միջոցով՝ անվտանգ և արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովումը։

Սակայն վիճակագրական տվյալների համաձայն` վերջին 10 տարիներին Հայաստանում  ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը աճել է: Եթե 2010 թվականին այդ թիվը 294 էր‚ ապա 2023 թվականին՝ 378, իսկ 2024  թվականին 333-ի:

Նշվածից հետևում է, որ Հայաստանում ճանապարհային անվտանգության ամենաբարձր մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) քաղաքականությանը հասնելու համար:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքում մի շարք փոփոխություննների հետ մեկտեղ օրենքը լրացվել է 4.1 գլխով, որով նախատեսվում է հիշյալ հրահանգի պահանջներին համապատասխան ՀՀ-ում ներդնել ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման՝ այդ թվում նաև ճանապարհային անվտանգության աուդիտի համակարգի ներդնումը։

Նշվածի շրջանակներում իրականացվել է ճանապարհային ենթակառուցվածքների վերաբերյալ գործող ՀՀ օրենսդրության և  ԵԽ հիշյալ հրահանգի պահանջների համեմատական վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ օրենսդրությամբ թեև սահմանված է ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտին առնչվող որոշակի դրույթներ («Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 15-րդ հոդված), սակայն դրանք բավարար չեն ճանապարհային ենթակառուցվածքնրի անվտանգությունը կառավարելու համար և Օրենքը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու և ներդաշնակեցնելու անրաժեշտություն կա։

Մասնավորապես, Հրահանգի շրջանակներում անհրաժեշտ է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտի ներդրման գործընթացը, որը ենթադրում է ճանապարհային ծրագրերի իրականացման բոլոր փուլերում ճանապարհի անվտանգության մանրամասն, համակարգված և տեխնիկական անվտանգության ստուգման անկախ գործընթացի իրականացումը (2008/96/ ԵՀ հրահանգի 4-րդ և 6-րդ հոդվածներ, և Հավելված 2 և 2ա)։

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Իրավական ակտի ընդունման արդյունքում նախատեսվում է ԵՄ Համաձայնագրի հիշյալ հրահանգի և Օրենքի պահանջներին համապատասխան Նախագծով սահմանել ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը, ճանապարհային անվտանգության աուդիտորի իրավունքները և պարտականությունները ու լրացուցիչ ճանապարհային անվտանգության աուդիտի նշանակման դեպքերը, ինչպես նաև ճանապարհային անվտանգության աուդիտորի որակավորման պահանջները, որակավորման վկայականի տրամադրման կամ մերժման հիմքերը։

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կառուցվում և հիմնանորոգվում են շուրջ 500 կմ ճանապարհներ, վերականգվում տրանսպորտային օբյեկտներ։ Սակայն ճանապարհաշինական ծրագրերը Հրահանի պահանջներին համապատասխան ճանապարհային անվտանգության աուդիտ չեն անցել, որը մեծ ռիսկեր են ստեղծում ճանապարհային անվտանգության ապահովման համար։

Նախագծով նախատեսված կարգավորումները ուղղված են ճանապարհային անվտանգության հետևյալ սկզբունքների վրա՝

  • լավ է կանխել, քան բուժել,
  • մահացությունների թվի նվազեցնելը մարտահրավեր է, որը համակարգված ջանքեր ու հմտություններ է պահանջում,
  • վատ ճանապարհային պայմանները կարող են նպաստող պայման հանդիսանալ պատահարների առաջացման համար,
  • նոր կառուցվող, վերակառուցվող, կապիտալ վերանորոգվող ճանապարհների վրա ռիսկի նվազեցման լավագույն տարբերակներից մեկը անվտանգության աուդիտի իրականացումն է,
  • ճանապարհային անվտանգության աուդիտը փոքր արժեք ունեցող և մեծ շահույթ   բերող գործընթաց է,
  • ճանապարհային անվտանգության աուդիտը նոր ճանապարհի համար «անվտանգության ապահովագրության» գրավականն է։

Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ճանապարհային անվտնգության աուդիտի պետք է ենթարկվեն՝ միջպետական նշանակության ճանապարհների մասով՝ 2026 թվականի հունվարի 1-ից, հանրապետական նշանակության ճանապարհների մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից, մարզային (տեղական) նշանակության ճանապարհների մասով՝ 2028 թվականի հունվարի 1-ից։ Ուստի Նախագծով նախատեսվող կարգավորումները պետք է իրականացվեն մինչև 2025 թվականի ավարտը։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. 5. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը, ճանապարհային անվտանգության աուդիտորի իրավունքները և պարտականությունները, աուդիտորի որակավորման ընթացակարգերը  և պահանջները, ինչպես նաև վերապատրաստման իրականացման պահանջները, որոնք հնարավորություն կտան ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարական ծրագրերի իրականացման բոլոր փուլերում ճանապարհային անվտանգության աուդիտ։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում: Սակայն Նախագծով նախատեսվող կարգավորումների արդյունքում յուրաքանչյուր աուդիտորի որակավորման քննություն հանձնելու համար և որակավորման վկայականի շնորհման համար ՀՀ պետական բյուջե կմուտքագրվի համապատասխանաբար 20000 և 10000 դրամ։ Միաժամանակ ՄԺԾԾ հայտով ՀՀ պետական բյուջեով 2026-2028թթ. հայտով որոպես նոր նախաձեռնություն հերկայացվել է պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերով նախատեսված ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման համար ՀՀ պետական բյուջեով անհրաժեշտ ֆինանսական միջոցներնախատեսելու հայտ։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 11-րդ կետի՝ «ճանապարհային անվտանգության համակարգի ներդրում՝ ճանապարհային անվտանգության ԵՄ հրահանգներին համապատասխան» և 13-րդ կետի՝ «ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության գնահատում և արդիականացում» միջոցառումների իրականացման ահրաժեշտությունուից։ Նշվածի շրջանակներում փոփոխություններ են իրականացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում (ԱԺ կողմից ընդունվել է 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով) և օրենքի հիման վրա ՀՀ վարչապետի 02.10.2024թ. թիվ 887-Ա որոշմամբ ընդունվել է Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները, որի շրջանակներում նախատեսվում է նաև մշակել և սահմանել Նախագծով նախատեսվող ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը, ճանապարհային անվտանգության աուդիտորի իրավունքները և պարտականությունները ու լրացուցիչ ճանապարհային անվտանգության աուդիտի նշանակման դեպքերը, ինչպես նաև ճանապարհային անվտանգության աուդիտորի որակավորման պահանջները,  որակավորման վկայականի տրամադրման կամ մերժման հիմքերը։

  • Duration

    26.03.2025 10.04.2025
  • Type

    Decision

  • Area

    Security, Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 257

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.