Add to favourites
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վաղինակ Հովհաննիսյան 08.04.2025 12:25:14 | Համայնքների աշխատակազմերում տարատեսակ խնդիրներից խուսափելու և ոչ իրավաչափ գործողությունները բացառելու, համայնքային ծառայողների անձնական գործերի վարման համար օրենսդրությամբ սահմանված պահանջներն ապահովելու և հնարավոր թերացումներն առավել օպերատիվ վերացնելու նպատակով առաջարկում ենք «Համանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 35.2.-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «վերահսկումը» բառից հետո լրացնել «անմիջականորեն կամ մարզպետների միջոցով» բառերով: | ||
2 | Վաղինակ Հովհաննիսյան 08.04.2025 12:31:25 | Չնայած այն հանգամանքին, որ համայնքային ծառայության ոլորտի օրենսդրության մեջ տրված են «համայնքային ծառայության թափուր պաշտոն» և «համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն» հասկացությունների սահմանումները, այնուամենայնիվ հստակության բացակայությունը հանգեցնում է իրավանորմերը ըստ նպատակահարմարության մեկնաբանելուն և կիրառելուն: Այսպես, ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի՝ 2006 թվականի օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանով հաստատված Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգ-ի 3-րդ կետի համաձայն, համայնքային ծառայության թափուր պաշտոն է համարվում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված՝ սահմանված կարգով չզբաղեցված պաշտոնը: ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1002-Ն որոշմամբ հաստատված Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգ-ի 2-րդ կետում նշված են այն դեպքերը, երբ համայնքային ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր: 2-րդ կետի 4-րդ ենթակետում բերված շարադրանքի համաձայն, համայնքային ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը: Ընդ որում, գրեթե նույնական շարադրանք է բերվում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի՝ Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում: Այստեղ հատվում են համայնքային ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնների սահմանները, և փորձը ցույց է տալիս, որ ժամկետային աշխատանքային պայմանագրերով հիմնականում համալրվում են ոչ թե ժամանակավոր թափուր, այլ թափուր պաշտոնները: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ առաջարկում ենք դիտարկել Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «, 18-րդ հոդվածներով» կետադրական նշանը, թիվը և բառը «հոդվածով» բառով փոխարինելու, 18-րդ հոդվածի 1-ին մասից մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելը բառերը հանելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի N 1002-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչելու նպատակահարմարության և հնարավորության հարցը, ինչի արդյունքում կբացառենք համայնքների աշխատակազմերում առկա համայնքային ծառայության թափուր հաստիքները ժամկետային աշխատանքային պայմանագրերով զբաղեցնող անձանց միջոցով համալրելու գործելաոճը, և դրանով մասնագիտական գործունեությունը զերծ կպահենք հնարավոր հայեցողական մոտեցումներից: Կարևորելով պետական ու համայնքային ծառայության միասնական բնույթի և առանձնահատկությունների իրավական ապահովման հարցը և հաշվի առնելով 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին N 792-Ն որոշման տրամաբանությունը՝ (դրանցով բացառվեց քաղաքացիական ծառայության համակարգում թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով համալրելը) առաջարկում ենք կիրառել նույն մեխանիզմը նաև համայնքային ծառայությունում: | ||
3 | Վաղինակ Հովհաննիսյան 08.04.2025 12:31:58 | Շատ դեպքերում համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարվում է մրցույթ ժամկետային աշխատանքային պայմանագրով տվյալ պաշտոնը զբաղեցնելու օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը չգերազանցելու նպատակով, սակայն մրցույթին այլ դիմող չլինելու պարագայում տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը չի դիմում կամ դիմելու պարագայում չի մասնակցում մրցույթին, ինչից հետո նորից անարգել շարունակում է աշխատել տվյալ պաշտոնում: Ի դեպ, ամփոփված վիճակագրության համաձայն, հայտարարված մրցույթներին մեկից ավելի անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքերը բավականին ցածր թիվ են կազմում: Այսպես, 2022 թվականին համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված 2409 մրցույթներից մեկից ավելի անձ դիմել կամ մասնակցել է 315-ի (13.1%), իսկ 2023 թվականին՝ 950-ից 190-ի (20%) դեպքում: Մինչև մեր կողմից բերված առաջին հիմնախնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը, որպես ժամանակավոր լուծում, առաջարկում ենք ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1002-Ն որոշման հավելվածի 21-րդ կետը լրացնել նոր՝ 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. 5)տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձի՝ հայտարարված մրցույթին չդիմելու կամ դիմելու պարագայում չմասնակցելու դեպքում:: Նշված կարգավորումն իրականացնելու պարագայում կբացառվեն տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձի կողմից մրցույթին չդիմելու կամ չմասնակցելու դեպքերը: | ||
4 | Վաղինակ Հովհաննիսյան 08.04.2025 12:43:14 | Առաջարկում ենք «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում կատարել համապատասխան փոփոխություն՝ հանելով «բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողների» բառերը։ Գործող կարգավորմամբ, հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողները զրկված են հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունքից, ինչը հանգեցնում է որոշ համայնքային ծառայողների, մասնավորապես ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների մասնագետների վարձատրության անհավասարության։ ՔԿԱԳ սպասարկման կենտրոններն իրականացնում են ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանք, սակայն նրանց պաշտոնային դրույքաչափերը գրեթե բոլոր համայնքներում զիջում են համայնքային ծառայության այլ ոլորտներում զբաղված մասնագետների վարձատրությանը։ Գործող իրավակարգավորումները խախտում են ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի արդար վարձատրության սկզբունքը՝ հանգեցնելով աշխատավարձերի անհամաչափության։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա ապահովելու ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի արժանի և համարժեք վարձատրություն՝ համահավասար պայմաններով համայնքային ծառայության այլ պաշտոններում զբաղվածների հետ: Առաջարկությունն ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք նույն հոդվածի 3-րդ մասում «շրջանակներում» բառից հետո լրացնել «՝ չբացառելով համայնքի բյուջեից լրացուցիչ միջոցների տրամադրումը՝ նույն խմբի նույն ենթախմբի բոլոր համայնքային ծառայողների համար հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք ապահովելու նպատակով» բառերը և կետադրական նշանները: | ||
5 | Վաղինակ Հովհաննիսյան 08.04.2025 12:49:29 | Նախագծի 19-րդ հոդվածում բերված՝ «Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.» բառերից հետո բացակայում է վկայակոչված հոդվածի մասի շարադրանքը: | ||
6 | Վաղինակ Հովհաննիսյան 08.04.2025 17:00:11 | Նախագծի 27-րդ հոդվածով լրացվող նոր 32.1 հոդվածի 8-րդ մասում «կառավարման» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «մարմնի» բառը: | ||
7 | Վաղինակ Հովհաննիսյան 08.04.2025 17:06:38 | Նախագծի 27-րդ հոդվածով լրացվող նոր 32.1 հոդվածի 9-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ.«Ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գլխավոր քարտուղարի հրամանն (հրամանի դրույթները) ունի պարտադիր բնույթ՝ ծառայողական քննության կողմերի համար:» : Նախագծում բերված շարադրանքի համաձայն հրամանն ընդունում է մարմինը (բացակայում են «գլխավոր քարտուղար» բառերը), բացի այդ մի տեսակ անհասկանալի շարադրանք է ստացվում, երբ ասում ենք հրամանով ընդունված որոշումներ: | ||
8 | Վաղինակ Հովհաննիսյան 08.04.2025 17:54:03 | Հաշվի առնելով համայնքի աշխատակազմի քարտուղարի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և այն հանգամանքը, որ ոչ միշտ է հնարավոր քարտուղարին վերապահված գործառույթներն իրականացնել աշխատակազմի ստորաբաժանումների միջոցով (չի տեղավորվում վերջիններիս գործառույթների շրջանակում), ինչպես նաև քարտուղարին պատշաճ փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը (անտրամաբանական է մի քանի ենթախումբ ներքև գտնվող պաշտոնատար անձի կողմից պարտականությունների կատարման ստանձնումը)՝ առաջարկում ենք դիտարկել ՀՀ տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 03-Ն հրամանի հավելվածի 1.2. ենթակետը լրացնել նոր 1.1 պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնք աշխատակազմի քարտուղար»: Նշված առաջարկության համար հիմք է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարն ունենալով առավել նվազ ծանրաբեռնվածություն, կարող է ունենալ 3 տեղակալ, իսկ աշխատակազմի քարտուղարն իր ունեցած ահռելի ծանրաբեռնվածությամբ, հնարավորություն չունի ունենալ գոնե մեկ պատշաճ փոխարինող (տեղակալ): |