Add to favourites

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

67%33%

«1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին» օրենքով վավերացվել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ նաև՝ Կանոնադրություն), Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետությունը հետադարձորեն ճանաչել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ՝ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր:

Կանոնադրության վավերացումից հետո անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսելը, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմունքներին, համագործակցության համար պատասխանատու մարմիններին և դրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին:

  • Duration

    24.03.2025 09.04.2025
  • Type

    Law

  • Area

    Justice, Legal assistance, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 348

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.