Add to favourites

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի №520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

7%93%

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Միջազգային էներգետիկ կորպորացիա" 04.04.2025 17:10:53 Էլեկտարաէներգետիկական մեծածախ շուկայում նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ը (այսուհետ՝ Ընկերություն) ՀՊԿԻ կարգավճակ տալու առաջարկության վերաբերյալ տեխնիկական և ֆինանսական նկատառումներ 1. Գարնանային վարարումների ժամանակահատվածում՝ հատկապես մարտ ամսին, մասնակցության վերաբերյալ Վերջին տարիների միջինացված տվյալների համաձայն ՀՀ Կոտայքի մարզում և Երևան քաղաքում գարնանային վարարումները սկսվում են մասնակիորեն փետրվարի երկրորդ կեսին և ավելի են ուժեղանում մարտ ամսվա ընթացքում: Գարնանային վարարումների ընթացքում Ընկերության առաջնային նպատակն է լինում ապահովել ՀԷԿ-երի և հիդրոկառույցների անվտանգ շահագործումը և Հրազդան գետով և վտակներով անցնող մեծածավալ ջրի հնարավորինս օգտագործումը ըստ նպատակային նշանակության։ Այդ ընթացքում Ընկերության ՀԷԿ-երի շահագործումը իրականացվում է արտակարգ ռեժիմով՝ Էլեկտրաէներգետիակական համակարգի օպերատոր ՓԲԸ-ի խիստ համակարգման ներքո, քանի որ վերջինս հանդիսանում Էլեկտրաէներգետիկական համակարգի ամբողջական կառավարման պատասխանատու մարմինը։ Ընկերության ՀԷԿ-երի աշխատանքը կարգավորվում է Ախպարայի, Արգելի և Երևան-1-ի ջրամբարներով, ինչպես նաև Արգել և Քանաքեռ ՀԷԿ-երի Օրական Կարգավորման Ավազանով: Արգելի ջրամբարի տարողունակությունը կազմում է ընդամենը 300 հազ.խոր.մ, իսկ Երևան-1-ի 150 հազ.խոր.մ: Նշված ջրամբարները փոքր են և շատ շուտ լցվում են նույնիսկ ոչ գարնանային վարարումների ժամանակ, իսկ գարնանային վարարումների ժամանակ մեծածավալ ջրի կուտակումը այդ ջրամբարներում գրեթե անհնար է։ Այդ իսկ պատճառով գարնանային վարարումների ժամանակ վթարներից խուսափելու և գետի ջուրը ամբողջությամբ օգտագործելու համար գրեթե անընդհատ ռեժիմով գործարկվում են Արզնի, Քանաքեռ, Երևան-1,3 ՀԷԿ-երը, անկախ այն հանգամանքից թե ԷՄՇ-ում Ընկերությունը տվյալ ժամին էլէկետրաէներգիայի վաճառքի պարտավորություն ունի, թե ոչ։ ՀՊԿԼ կարգավիճակով գործելու դեպքում նշված հանգամանքը ֆինանսական ռիսկեր չի առաջացնում Ընկերության համար։ Սակայն իրավիճակը միանգամայն այլ կլինի այդ ժամանակահատվածում ՀՊԿԻ կարգավիճակով գործելու դեպքում, կստեղծվեն իրավիճակներ, որոնց դեպքերում Ընկերությունն անխուսափելիորեն կկրի ֆինանսական կորուստներ։ Այդ կորուստները պայմանավորված կլինեն հետևյալ երկու հանգամանքներով՝ • վարարման ժամանակ հնարավոր չի լինի կանխատեսել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, որի հետևանքով ՕԱՇ-ում տեղադրված էլեկտրաէներգիայի վաճառքի հայտերը կլինեն ոչ ճշգրիտ, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի մեծ ծավալով անհաշվեկշռույթների, • վարարման ժամանակահատվածում էականորեն կաճի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը և այն ամբողջությամբ հնարավոր չի լինի իրացնել ԷՄՇ ՕԱՇ բաղադրիչում՝ հաշվի առնելով ՕԱՇ բաղադրիչում էլեկտրաէներգիայի պահանջարկի ներկայիս ծավալները, ինչն էլ իր հերթին ևս կհանգեցնի անհաշվեկշռույթների ծավալի աճին։ Ընկերության կողմից կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ եթե սույն թվականի մարտի 20-31-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունը ՀՊԿԻ կարգավիճակով գործեր ՕԱՇ բաղադրիչում, ապա այդ ընթացքում առաքված շուրջ 17.4 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայից միայն 7.2 մլն կՎտ.ժ-ը կկարողանար իրացնել ՕԱՇ-ում, իսկ մնացած 10.2 մլն կՎտ.ժ-ը կվաճառվեր ԷՄՇ հաշվեկշռման բաղադրիչում Ընկերության ներկայիս սակագնից (20.758 դրամ/կՎտ.ժ) գրեթե երկու անգամ ցածր սակագնով (10.974 դրամ/կՎտ.ժ), ինչի հետևանքով շուրջ 82 մլն դրամի ֆինանսկան վնաս կառաջանար։ Ենելով վերոնշյալից, հայտնում ենք, որ մարտ ամսին Ընկերությանը ՀՊԿԻ կարգավիճակ տալու առաջարկությունը խիստ անընդունելի է և մեծ ֆինանսական ռիսկեր է պարունակում Ընկերության համար։ 2. Նոյեմբեր ամսին մասնակցության վերաբերյալ. Նոյեմբերին դեռ ոռոգման ժամանակաշրջանը շարունակվում է: Ոռոգման ժամանակաշրջանում Ընկերության հիդրոկառույցներից ջրի բացթողումը իրականացվում է «Ջրառ» ՓԲԸ-ի ջրառի հայտերի հիման վրա։ Ինչպես հայտնի է նախկին քննարկումներից, այդ հայտերը «Ջրառ» ՓԲԸ-ն հաճախակի փոփոխում է հենց հայտի օրվա ընթացքում, առնվազն մեկ անգամ։ Հայտերի փոփոխման հետևանքով Ընկերության ՕԱՇ բաղադրիչում կնքված գործարքների մասով կառաջանան անհաշվեկշռույթներ, ինչն էլ կհանգեցնի էական ֆինանսական կորուստների։ Որպեսզի Ընկերությունը հնարավորույթուն ունենա նոյեմբեր ամսին ՀՊԿԻ կարգավիճակով մասնակցել ՕԱՇ բաղադրիչի առևտրին, անհրաժեշտ է ջրառի հայտերի ներկայացման ժամկետների մասով հստակ իրավական կարգավորումներ սահմանել «Ջրառ» ՓԲԸ-ի համար, համաձայն որոնց ջրառի հայտերը պետք է ներկայացվեն ջրառի իրականացումից առնվազն 36 ժամ առաջ և դրանից հետո փոփոխման ենթակա չլինեն։ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առաջարկությունները մանրամասն քննարկվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 9-ի նիստում ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ, ընդունվել է համապատասխան որոշում։
2 "Միջազգային էներգետիկ կորպորացիա" 04.04.2025 17:11:29 Էլեկտարաէներգետիկական մեծածախ շուկայում նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ը (այսուհետ՝ Ընկերություն) ՀՊԿԻ կարգավճակ տալու վերաբերյալ իրավական ակտի ընդունման հետևանքների վերլուծություն 01.09.2003թ. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` «Ընկերություն») տրված № 0108 Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության Լիցենզիայի պայմանների (այսուհետ` «Պայմաններ» և/կամ «Լիցենզիայի պայմաններ») 6-րդ կետի համաձայն Լիցենզավորված անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է սույն Լիցենզիայով սահմանված ժամկետում (ժամանակահատվածում) Սևան, Հրազդան, Արգել, Արզնի, Քանաքեռ, Երևան ՀԷԿ-1, Երևան ՀԷԿ-3 հիդրոէլեկտրակայաններում (այսուհետ` «Կայաններ») արտադրել էլեկտրական էներգիա (հզորություն)` սույն Լիցենզիայի պայմանների № 1 հավելվածով ամրագրված ագրեգատներով (սարքավորումներով)։ Համաձայն Պայմանների 32-րդ կետի` 2008 թվականի մայիսի 16-ից հետո, շահույթի հաշվարկման բազա կհանդիսանա սույն Լիցենզիան ստանալու օրվանից մինչև սակագնի հաշվարկման պահը հանձնաժողովի հետ համաձայնեցված և իրականացված ներդրումների արժեքի և դրանց հաշվին ստեղծված հիմնական միջոցների կուտակված մաշվածության տարբերությունը։ Թույլատրելի շահութաբերության նորման կորոշվի որպես ներդրումների համար ներգրավված սեփական /բաժնետիրական/ և փոխառու կապիտալի միջին կշռութային արժեք։ Սեփական կապիտալի արժեքը կորոշվի ելնելով Հայաստանի Հանրապետության միևնույն ռիսկերի պայմաններում գործող ընկերությունների բաժնետիրական կապիտալի արժեքից, բայց կլինի ոչ պակաս քան 8%: Համաձայն Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է էներգետիկայի բնագավառում ներդրումների խրախուսումը։ Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ ներդրումներ են հանդիսանում ոչ միայն էներգետիկայի բնագավառում նոր տնտեսվարողների կատարած ծախսերը նոր արտադրական հզորությունների ստեղծման նպատակով, այլ նաև էլեկտրաէներգետիկական շուկայում արդեն գոյություն ունեցող և գործող տնտեսվարողների` ՀՀ էլեկտրաէներգետիկական հաշվեկշռում զգալի նշանակություն ունեցող արտադրական հզորությունների պահպանման, վերազինման և վերակառուցման նպատակով կատարած ծախսերը, որոնք իրենց հերթին նաև պատասխանատու են համակարգի հուսալիության և անվտանգության համար։ Եթե մասնավորեցնենք նշված կարգավորումը Ընկերության կողմից սեփականության իրավունքով տիրապետվող և շահագործվող արտադրական հզորությունների և «Սևան-Հրազդանյան կասկադի» հիդրոտեխնիկական կառույցների (այդ թվում` դերիվացիոն ջրանցքների) օրինակով, ապա կտեսնենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի № 488-Ն որոշման` Ընկերության հիդրոէլեկտրակայանների ջրամբարների և դերիվացիաների աշխատակարգն իրականացվում է ... «ՄԷԿ» ՓԲԸ-ի ՀԷԿ-երի՝ Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառույցներից սնվող (ջրառ իրականացնող) ոռոգման ջրանցքների գլխամասի ջրառի կարգավորման տեխնիկական պայմանների համաձայն՝ առաջնային համարելով ոռոգման նպատակով անխափան ջրամատակարարման ապահովման գործառույթը: Մեջբերված պարտավորության անխափան իրականացման նպատակով Ընկերությունը սեփական միջոցներով իրականացնում է դերիվացիոն ջրանցքների և ուղեկցող այլ կառույցների մաքրում, վերակառուցում (ուժեղացում) և սպասարկում։ Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքի` հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը (այսուհետ` հանրային ծառայությունների ոլորտ) ներառում է այդ թվում էներգետիկայի բնագավառը։ Կարգավորման հիմնական սկզբունքներից է` սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը սպառողներին որակյալ ծառայությունների մատուցում երաշխավորելու համար անհրաժեշտ իրավատնտեսական նախադրյալների ձևավորման ու ծառայությունների հիմնավորված սակագների սահմանման միջոցով՝ միաժամանակ ապահովելով ներդրողների՝ ռիսկերին համարժեք ողջամիտ հասույթ ստանալու հնարավորությունը։ Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` կարգավորման հիմնական միջոցներից է համաձայնության տրամադրումը լիցենզավորված անձանց ներկայացրած ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջովին կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` «Հանձնաժողով») կողմից 2023 թվականի հուլիսի 19-ի № 237-Ա որոշմամբ համաձայնեցվել է Ընկերության 2024 - 2033թթ. ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսված է «Արգել» հիդրոէլեկտրակայանի վերակառուցման/վերազինման իրականացումը, ինչպես նաև ոռոգման նպատակներին ծառայող դերիվացիոն ջրանցքների վերակառուցումը/ուժեղացումը։ «Արգել» հիդրոէլեկտրակայանի վերակառուցման/վերազինման նպատակով Ընկերությունն իրականացրել է փոխառու միջոցների ներգրավում` հիմնվելով գործող կարգավորումների, ինչպես նաև երաշխավորված շահութաբերության վրա։ Սակայն, ինպես նշված է իրավական ակտի նախագծի վերաբերյալ Ընկերության դիրքորոշման մեջ, մարտ ամսվա միայն 12 օրերի համար կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ Ընկերությունը կկրեր մոտ 82 000 000 ՀՀ դրամի վնաս, որի հետևանքով կխախտվեր Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքով սահմանված և երաշխավորված սկզբունքներից մեկը, այն է` ռիսկերին համարժեք ողջամիտ հասույթ ստանալու հնարավորությունը։ Միաժամանակ, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման` ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի համաձայն երաշխավորվում է տնտեսական գործունեության ազատությունը։ Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց: Ձեռնարկատիրական գործունեության, որպես տնտեսական առանձին գործունեության, բովանդակության իրավական բնորոշումից բխում է, որ այն անձի՝ ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունն է, որի հիմնական նպատակը գույքի օգտագործումից, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է։ ՀՀ Սահմանադրության 33.1. հոդվածն ամրագրում է յուրաքանչյուրի՝ օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը: Վերջինս ներառում է բոլոր իրավական հնարավորությունները, որոնք անհատի համար նախապայմաններ են ստեղծում ինքնուրույնաբար որոշումներ ընդունելու իր տնտեսական գործունեությանն առնչվող հարցերով: Այդ իրավունքը ենթադրում է արդարացի մրցակցության ազատություն, առանց սահմանափակումների տնտեսական կազմակերպություններ ձևավորելու, իր գործունեության բնույթն ու ձևը փոխելու, գոյություն ունեցող տնտեսական կազմակերպությունները լուծարելու, պայմանագրեր կնքելու հնարավորություններ: Ձեռնարկատիրական գործունեության իրավունքի անբաժանելի բաղադրատարրն է կազմում նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձի՝ առանց արհեստական խոչընդոտների շուկա մտնելու և, ցանկության դեպքում, այդ շուկայից դուրս գալու հնարավորությունը: Վերոգրյալից հետևում է, որ Ընկերությունը, լինելով կարգավորվող ոլորտում գործող տնտեսվարող, իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն արդարացված շահույթ ստնալու նպատակով, այլ նաև հետապնդում է հանրային նշանակության շահ։ Հանձնաժողովի գործունեության նպատակն է օրենքներով սահմանված իր իրավասությունների իրականացմամբ ոլորտային ռազմավարական քաղաքականությանը համահունչ հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` կարգավորվող անձինք) շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Հետևաբար, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման նպատակը չի կարող լինել Ընկերության տնտեսական գործունեությանը իրական (հաշվարկելի), այլ ոչ թե ենթադրյալ, վնաս հասցնող կարգավորումների սահմանումը։ Ընկերությունը հաշվի է առնում ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված կարգավորումների անհրաժեշտությունը, սակայն գոյություն ունեցող և հանրային շահին ծառայող տնտեսական կազմակերպության համար ակնհայտ անբարենպաստ պայմանների ստեղծումը չի կարող արդարացվել այլ անձանց էլեկտրաէներգետիկական շուկա մուտք գործելու հնարավորություն ստեղծելու հանգամանքով։ Ի վերջո Ընկերությունն իր գործունեությամբ չի հետապնդում այլ տնտեսվարողների գործունեության ազատությունը սահմանափակելու անբարեխիղճ նպատակ։ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առաջարկությունները մանրամասն քննարկվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 9-ի նիստում ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ, ընդունվել է համապատասխան որոշում։