Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակի դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը, ձևը և դափնեկրի վկայագրի ձևը հաստատելու մասին», «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման, մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի ու մրցանակակիր ընտրող հանձնաժողովի կազմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ , ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ, ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

    1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի  թիվ ՆՀ-1164-Ն հրամանագրով սահմանվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգը:

     Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի թիվ ՆՀ-97-Ն և 2009 թվականի հուլիսի 6-ի թիվ ՆՀ-155-Ն հրամանագրերով հիմնվել են համապատասխանաբար Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ ՆԿ-113-Ն կարգադրությամբ հիմնվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակներ:

     2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, իսկ  Սահմանադրությունը Հանրապետության նախագահին չի վերապահում պետական մրցանակներ հիմնելու և դրանք շնորհելու լիազորություն:

      Հաշվի առնելով վերնոշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշումներ:

     2. Առաջարկվող կարգավորման բնույթը

      «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը հաստատելու մասին» և Կառավարության հարակից որոշումներով՝

  1. հիմնվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ,
  2. նախատեսվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման կարգ և սահմանվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը,
  3. կարգավորվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ:

     

       3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

       Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

       4. Ակնկալվող արդյունքը

        Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հիմնել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ և սահմանել դրանց շնորհման հետ կապված հարաբերություններ:

  • Discussed

    03.04.2018 - 18.04.2018

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8615

Print