Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50%50%

«Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1777-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման կարգի դրույթների համապատասխանությունը «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի թիվ 13-րդ հավելվածի ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին ապահովելու։ Գործող կարգը չի համապատասխանում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի թիվ 13-րդ հավելվածի ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 996/2010 (ԵՄ) կանոնակարգին։

Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ կետի կատարումը՝ Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների կամ միջադեպերի քննության անցկացման կարգի սահմանումը, ինչպես նաև USOAP CMA շրջանակներում արձանագրված թերությունների վերացումը։

  • Duration

    20.03.2025 04.04.2025
  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 291

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.