Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

86%14%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1886-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

         Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարումն ապահովող 2024 թվականի միջոցառումների ընթացքի վերաբերյալ 2025 թվականի հունվարի 14-ին կայացած քննարկման արդյունքում Վարչապետի կողմից տրված հանձնարարականի կատարմամբ։

         Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022, 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը։ Անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր խմբագրությամբ 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիր այն տրամաբանությամբ, որ միջոցառումներն իրականացվելու են երկու հիմնական ուղղությամբ՝ ինտենսիվ բուսաբուծություն և ինտենսիվ անասնաբուծություն, այդ թվում՝ տոհմային։

         Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, տոհմային անասնաբուծության և ինտենսիվ բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների ավելացմանը։

         Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի 10 (Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն) մեգանպատակի, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հատատված  ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 9.1 (ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության իրականացում) միջոցառման իրականացումից։

         Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի երկու հիմնական (լոկոմոտիվ) ուղղություններով հստակ սահմանել միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներն ու ակնկալվող արդյունքները։

         Միջոցառումների ծրագրում ավելացվել են մի շարք նոր միջոցառումներ՝ ուղղված արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանը:

         Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

         Ակնկալվող արդյունքը։ Միջոցառումների իրականացումը կնպաստի ինտենսիվ բուսաբուծության և ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանը, ինչպես նաև ռազմավարությամբ նախանշված հիմնական ցուցանիշների ապահովմանը։

         Ներգրավված ինստիտուտները և անձինք։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

 

  • Discussed

    20.03.2025 - 04.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 776

Print