Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և գործունեության տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

37%63%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

___  2025 թվականի N - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՉ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՆՊԱՍՏՈՂ  ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ (ՏԱՔՍՈՆՈՄԻԱՆ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և գործունեության տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) համաձայն՝ N 1 հավելվածի
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՎԱՐՉԱՊԵՏ

                                                                                                                                                                                                                                                                                           Ն ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Discussed

    19.03.2025 - 03.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Urban planning, Energy and natural resources, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 684

Print

Suggestions

Foundation to Save Energy - Armenia

28.03.2025

Տեքստի թարգմանության մեջ որոշ անգլերեն տերմիններ թերի են թարգմանված, օրինակ "Scope 1, 2, 3 GHG Inventories" թարգմանված է "1-3 տարածքների համար, ջերմոցային գազերի հաշվառման աստիճանական իրականացում"․․․

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

28.03.2025

8. Մեկ այլ էական բաց է գյուղմթերքի սպառման և իրացման շուկաների խնդիրը։ Տնտեսավարողների մոտ բացակայում է շուկայական կանխատեսելիություն, ինչն իր հերթին ազդում է արտադրության ծավալների, տեսականու և որակի վրա։ Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը հաճախ հիմնված է միջնորդների վրա, ինչը խիստ կրճատում է վերջնական եկամուտը։ Առաջարկվում է տաքսոնոմիայի «նպաստող» միջոցառումների շարքում ավելացնել այնպիսի ուղղություններ, որոնք վերաբերում են՝ սպառման շուկաների մոդելավորմանը, մարքեթինգային խթաններին, ինչպես նաև պետական միջամտությամբ իրականացվող գնման ծրագրերին։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

28.03.2025

7. Տաքսոնոմիայի նախագծում գյուղատնտեսական հատվածը ներկայացված է որպես մի շարք ենթաոլորտների միություն՝ մշակաբույսերի աճեցում, հողօգտագործում, անասնաբուծություն, ոռոգում և այլն։ Սակայն հատվածը շարադրված է ոչ թե համակարգային ռազմավարությամբ, այլ հիմնականում առանձին գործողությունների տեսքով, որոնք ներկայացված են որպես «անհրաժեշտ միջոցառումներ»։ Սույն ձևակերպումները («գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարող սուբյեկտների աշխատուժի արդյունավետության բարձրացում», «հողերի ռեկուլտիվացիա», «կերի մարսողության բարելավում») օգտակար են նպատակային ցուցիչների մակարդակում, սակայն պահանջում են հստակ համակարգային ռազմավարություն։ Առաջարկվում է գյուղատնտեսական ենթաբաժնում ընդգծել հիմնական մարտահրավերները և սահմանել միջոլորտային լուծումներ։ Այդ թվում՝ կապել արտադրության բնապահպանական կայունությունն ու արտադրողականությունը հետվաճառքային շուկաների, պահեստավորման ենթակառուցվածքների, տեղափոխման արդյունավետության և սպառման համակարգերի հետ։

See more