Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

80%20%

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ինգա Վարդանյան 19.03.2025 13:02:54 Առաջարկում եմ, որ 9-րդ դասարանից հետո աշակերտներին ոչ թե ազատեն համակազմից, այլ տեղափոխեն ուսումնական հաստատություն։ Այդ դեպքում կարիք չի լինի տեղեկատվություն տրամադրել, այլ պարզ կերևա, թե որ աշակերտը որ տեղ է շարունակում իր պարտադիր կրթությունը։ Ընդունվել է ի գիտություն: Կքննարկվի: Շնորհակալություն:
2 Գայանե Դանիելյան 19.03.2025 23:43:27 Առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետում կատարել փոփոխություն՝ կապված 6 աշխատանքային օր անընդմեջ կամ ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախումների վերաբերյալ՝ նշված ժամկետները դարձնելով 8 աշխատանքային օր անընդմեջ կամ ամսվա համար գումարային հաշվարկով 13 աշխատանքային օրից ավելի, քանի որ վերջին սուր շնչառական վարակներով հիվանդանալու դեպքում բավականին երկարում է բուժման ընթացքը, իսկ թերի ապաքինված դասերի հաճախելու դեպքում հիվանդությունը նորից է կրկնվում՝ նոր բարդացումներով։ 3. Պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած՝ 1) հաստատությունում, ՄԿՈՒ-ում հաշվառված, սակայն մեկ ամսվա ընթացքում 6 աշխատանքային օր անընդմեջ կամ ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախած երեխաները. Նախագծի 11-12-րդ կետերի կարգավորումները միտված են Ձեր կողմից բարձրացված հարցերի կարգավորումներին: Շնորհակալություն:
3 Սոնա Հովհաննիսյան 20.03.2025 09:00:14 Առաջարկում եմ միջին դպրոցում գործող այլընտրանքային դասագրքերը բերել նույն բարդության կամ գոնե համաչափ տեսքի (բարդության տեսակետից)։ Քանզի նախարարության կողմից երաշխավորված և գործող դասագրքերից մեկը բավականին բեռնաթափված է, մյուսը՝ հագեցած։ Երբ դպրոցը նախընտրությունը տալիս է բեռնաթափված տարբերակին, հետագայում մրցույթների և այլնի ժամանակ երեխաները բախվում են խնդիրների։Շնորհակալ կլինեմ, որ առաջարկս ուշադրության արժանանա։ Սույն նախագծի կարգավորման առարկա չէ: Շնորհակալություն:
4 Սոնա Հովհաննիսյան 20.03.2025 09:03:32 Առաջարկում եմ միջին դպրոցում գործող մայրենիի գրքում զետեղել նաև քերականական աշխատանքներ, լեզվական վարժություններ, որպեսզի ուսուցիչը ստիպված չլինի մշտապես հոգալ այդ հարցը լրացուցիչ աղբյուրների շնորհիվ։ Սույն նախագծի կարգավորման տիրույթում չէ Ձեր առաջարկը:
5 Նաիրա Հակոբյան 21.03.2025 08:05:01 Պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների բացահայտումը և ուղղորդումը կարևոր է կիրթ, կարողունակ քաղաքացի ձևավորելու համար, որը մեր երկրի զարգացման հիմքն է։ Առաջարկում եմ հստակ կետեր սահմանել, թե որ դեպքերում երեխան կարող է ընդհատել ուսումը (ծնողի դիմումի հիման վրա)՝ արտերկիր մեկնելու նպատակով, քանի որ շատ հաճախ ուսումնառության ընթացքում արտերկիր են մեկնում հանգստի, ոչ հրատապ խնդիրներ լուծելու համար, ինչը պատճառ է դառնում ուսման անհիմն ընդհատման և վատ է անդրադառնում երեխաների ուսումնառության որակի վրա։ «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման համաձայն միջնակարգ կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
6 Արմինե Աղասյան 22.03.2025 18:29:48 Իմ կարծիքով օրենքի ընդունումը արդյունավետ կերպով կլուծի կրթական անհավասարությունը և կբարելավի խոցելի երեխաների հնարավորությունները։ Օրենքը կնպաստի կրթության հասանելիության ապահովմանը բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց սոցիալական, տնտեսական կամ այլ խնդիրներից։ Երեխաների կրթական իրավունքի պաշտպանության միջոցառումները, որոնցով սահմանվում են համապատասխան բացահայտման և ուղղորդման ընթացակարգեր, կարող են նվազեցնել կրթությունից դուրս մնալու ռիսկը, խթանել սոցիալական ինտեգրումը և նպաստել ավելի լավ ապագայի ստեղծմանը։Առաջարկում եմ, որ դպրոցներում կրթական միջավայրի բարելավման ուղղությամբ ավելի շատ աշխատանք տարվի, որտեղից երեխաները ավելի հաճախ դուրս են մնում, կամ դժվարություն ունեն ուսումն ավարտելու հարցում։ Բարելավված միջավայրը՝ ուսումնական ծրագրերի հարմարեցմամբ, սոցիալ-մշակութային ձևաչափով, կարող է մեծապես նպաստել երեխաների մասնակցությանը։Չէ որ, հզոր պետության գրավականը կիրթ և բազմակողմանի զարգացած շրջանավարտ ունենալն է: Ընդունվել է, շնորհակալություն:
7 Լիանա Բալհայրումյան 22.03.2025 22:01:43 Իմ կարծիքով, Հայաստանում կրթական համակարգի բարելավումը և երեխաների կրթության հասանելիության ապահովումը կարևորագույն խնդիրներից մեկն է: Առաջարկում եմ՝ առաջին հերթին ապահովել սոցիալական աշխատողների, հոգեբանների և կրթական խորհրդատուների ներգրավվածությունը դպրոցներում՝ ապահովելով սովորողների ուսման շարունակականությունը։ Օրենքի դրույթները պետք է հնարավորություն ընձեռեն հավաքագրելու և վերլուծելու տվյալներ՝ երեխաների կրթական վիճակի մասին, որպեսզի հնարավոր լինի լրջորեն հետևել իրավիճակին՝ պարզելու, թե ինչպես են աշխատում կանխարգելման և ուղղորդման մեխանիզմները։ Այս տվյալները պետք է հասանելի լինեն բոլոր պատկան կառույցներին՝ ինչպես կրթության նախարարությանը, այնպես էլ տեղական իշխանություններին։ Կարևոր է ապահովել համայնքներում կրթական աջակցության ծրագրեր՝ տեղական կառավարման մարմիններին տրամադրելով համապատասխան ֆինանսական ու տեխնիկական միջոցներ։ Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
8 Նաիրա Օհանյան 24.03.2025 15:13:28 Պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող սովորողների բացահայտումը և ուղղորդումը ոչ միայն նրանց անհատական զարգացման, այլև ամբողջ հասարակության կայուն զարգացման կարևոր նախադրյալն է։ Այդ պատճառով անհրաժեշտ է ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ ապահովելու բոլոր երեխաների կրթության հասանելիությունը։ Նախագիծը միտված է պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը:
9 Ռուզաննա Նալբանդյան 24.03.2025 15:50:48 1․Ինչպե՞ս է հաշվարկվելու մեկ օրվա ընթացքում որոշակի դասաժամերի բացակայած աշակերտի բացակայությունը։ Առաջարկում եմ այդ խնդիրը ևս դիտարկել, որովհետև պատահում է, որ սովորողը 1 օրվա ընթացքում, դասաժամերից մի մասին չի մասնակցում տարբեր պատճառներով՝ սկսած առավոտյան 1-ին ժամին չներկայանալուց։ Արդյո՞ք այդ ժամերին դրված բացակաները հաշվարկվելու են և ի՞նչ մեխանիզմով։ 2․ Եթե սովորողի կրթությունից դուրս մնալը պայմանավորված է ծնողով/ օրինական ներկայացուցչով, ապա ի՞նչ պատժամիջոց է նախատեսվում նման դեպքերում /բացի բացատրական աշխատանքից, որը հիմնականում անարդյունավետ է/։ Վերոնշյալ խնդիրների մասին կարգում որևէ կարգավորում չկա։ «Հանրակրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորմամբ՝ ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով: Բացակայությունները դրվում են յուրաքանչյուր ժամի համար՝ հաշվարկելու համար տվյալ կիսամյակում կամ ուսումնական տարվա ընթացքում սովորողի բացակայած ժամերի քանակը, սակայն սույն կարգի կարգավորման տիրույթում դրանք հաշվարկվում են բացակայած ամբողջ օրվա համար՝ 1-ին դասաժամից սկսած:
10 Գոռ Գալստյան 25.03.2025 16:56:32 Առաջարկում են կառավարության 2021թ.-ի 154-Ն որոշման մեջ երեխաների քաղաքացիության իրավական կարգավիճակը հստակեցնել՝ «ՀՀ քաղաքացիություն ունեցող», « Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող», «ՀՀ կեցության թույլտվություն ունեցող»..., որպեսզի ավելի կոնկրետ հասկացվի, թե որ կարգավիճակի երեխաների վրա է տարածում որոշումը: Հստակեցնելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ կարգը միտված է Հայաստանի Հանրապետությունում գտնվող 6-19 տարին չլրացած բոլոր երեխաների՝ կրթության շարունակականությունն ապահովելուն:
11 Քնարիկ Մխիթարյան 26.03.2025 13:47:10 Առաջարկում եմ, կարգում ներառել կետ որը կկարգավորի 9-րդ դասարանից հետո այն ԿԱՊԿՈՒ ( կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) սովորողների խնդիրները, ովքեր չեն կարողանում հանրակրթական հիմնական կրթության հիմքով արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում շարունակել իրենց ուսումը։ Օրինակ՝ կետում նկարագրել, թե ո՞ր դեպքում նրանք կհամարվեն պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև դուրս մնալու ռիսկում գտնվող կամ ո՞ր աստիճանի ֆունկցիոնալ խնդիրներ ունեցող ԿԱՊԿՈՒ սովորողները չեն համարվի պարտադիր կրթությունից դուրս մնացած։ Նախագծում նման կարգավորումներ չեն կարող սահմանվել ՝ հաշվի առնելով, որ «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման համաձայն միջնակարգ կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: