Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

56%44%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի 374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշմամբ հաստատվել է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը (այսուհետ՝ Կարգ)։ Ներկայումս Կարգով էլեկտրական էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի ստացման հայտը բոլոր դեպքերում պետք է պարունակի Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միացման հնարավորության վերաբերյալ տեղեկանք։

 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Կարգով ամրագրված իրավակարգավորումների հստակեցման, արդիականացման, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կիրառվող ընթացակարգերի համանմանությունն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  որոշման նախագիծը, որով՝

  • Գործող ընթացակարգի պարզեցման և իրավական որոշակիության ապահովման նպատակով վերանայվել է էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու տեղեկանքի ներկայացման դեպքերը, քանի որ այն սպառողները, որոնց կողմից կառուցվող (կառուցված) կայանները նախատեսվում են միացնել սպառման համակարգի միջոցով և կայանի հայցվող հզորությունը չի գերազանցում տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը, այլևս լիցենզավորման համար չեն ներկայացնի վերոնշյալ փաստաթուղթը,
  • տարընկալումներից խուսափելու նպատակով Կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի որոշ այլ փոփոխություններ։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 

4. Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի էլեկտրաէներգետիկայի բնագավառում լիցենզավորման գործընթացի առավել պարզեցմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի էլեկտրաէներգետիկական շուկա սպառողների մուտքի իրավունքի առավել դյուրին իրացմանը։

   

  • Discussed

    17.03.2025 - 02.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 476

Print