Add to favourites

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

16%84%

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 13.03.2025 12:21:04 Պետք է վերջ տալ այս արատավոր երևույթին այն մասով, որ հավաքներին ներգրավում են միայն սոցիալապես անապահով խավի քաղաքացիները, ինչ է, տերավորին տերն է տարել, անտերին գայլը? Հավաքներին ծանուցվում են միայն մարզաբնակ, այն էլ անապահով քաղաքացիները, ինչու հարուստ, թանկարժեք մեքենա վարող «տանիք» ունեցողները չեն մասնակցում հավաքներին, ինչի օրենքը հավասար չէ բոլորի համար, ես անձամբ մարդ եմ ճանաչում, որ վերջին 3 տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ պիտի մասնակցի հավաքին, բայց միևնույն ժամանակ մի քանի հարյուր հազար քաղաքացի դեռ առաջին անգամը չի մասնակցել, ինչու? Վերահսկեք զինկոմիսարիատների աշխատանքը:
2 Շմավոն Ավագյան 14.03.2025 17:04:52 1․ առաջարկի ժամկետը դեռևս չի լրացել, սակայն որոշ անձինք արդեն ստացել են ծանուցումներ զինկոմիսարիատից, ինչը անթույլատրելի է 2․ Բազմաթիվ պաշտոնյաների որդիներ, պաշտոնյաներ, մեծահարուստներ երբևէ ներգրավված չեն եղել վարժական հավաքների և վստահ եմ, որ չեն ներգրավվի Արդյունք 1․ Ստացվում է, որ նախագիծը հանրային քննարկման ներկայացնելը կրում է ձևական բնույթ, միևնույն է ընդունվելու է 2․ Խտրականությունը, օրենքի առջև հավասարությունը ինչպես և նախկինում չի գործում ու չի գործելու