Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11%89%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԹԻՎ 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2024 թվականի նոյեմբերի 14-ին ուժի մեջ մտած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ ենթակետով Հայաստանի Հանրապետության Կառավարության համար նախատեսվել է «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը» հաստատելու լիազորություն, որում սահմանվել է այս իրավահարաբերությունները կանոնակարգող դրույթներ, որոնց շարքում են նաև գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևավորմանը վերաբերող նորմեր, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» թիվ 1083-Ն որոշման 10․1-ին կետը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» թիվ 1083-Ն որոշման 10․1-ին կետը ուժը կորցրած ճանաչել և ամբողջ գործընթացն առավել բովանդակային կերպով սահմանել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ ենթակետով սահմանված «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգ»-ում։

  1. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող նախագծով հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքները ամբողջապես կկանոնակարգվեն «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգ»-ով։

4         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել  է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

5         Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է  Հայաստանի Հանրապետության կառավարության  2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից, այն է՝ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության ապահովում:

 

  • Discussed

    11.03.2025 - 26.03.2025

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 526

Print

Suggestions

Շահեն Շահինյան

12.03.2025

Որոշումը հրապարակված չէ, հնարավոր չէ ծանոթանալ դրան։

See more