Add to favourites

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունվարի 17-ի թիվ 45-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

50%50%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունվարի 17-ի 45-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հաշվի առնելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարում դատական համակարգի դերը, ՓԼ/ԱՖ ռիսկերի վերլուծության ընթացքում դատական համակարգին առնչվող տվյալների ամփոփման աշխատանքներում Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) ներգրավվածությունը, ինչպես նաև «2021-2023թթ․ Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ազգային գնահատման հաշվետվությամբ» և «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում 2025-2028թթ. ազգային ռազմավարությամբ» դատական համակարգին առնչվող ՓԼ/ԱՖ խոցելիությունները և դրանց մասով ներկայացված ռազմավարական միջոցառումները՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունվարի 17-ի N 45-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ընդլայնել Միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Միջգերատեսչական հանձնաժողով) կազմը՝ ԲԴԽ-ի անդամին ներառելով Միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կազմում։

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․

Կատարվող լրացման նպատակն է Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ներառել ԲԴԽ-ի անդամին։

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ԲԴԽ-ի անդամը կներառվի Միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կազմում:

 

  1. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակել է Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը: Նախագիծը համաձայնեցվել է ԲԴԽ-ի հետ, ինչպես նաև առաջարկը քննարկվել և հավանության է արժանացել Միջգերատեսչական հանձնաժողովի դեկտեմբերի 27-ի 41-րդ նիստի շրջանակներում:

 

  1. Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

 

 

  • Discussed

    11.03.2025 - 27.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 593

Print