Add to favourites

Under development

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

17%83%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 770 որոշման (այսուհետ՝ Կանոնակարգ) համաձայն՝   հրատեխնիկական արտադրատեսակը նախատեսված է հրատեխնիկական բաղադրության այրման (պայթունի) միջոցով էֆեկտ ստանալու համար: Կախված հրատեխնիկական (հրագործական) բաղադրությունների հատկություններից, դրանց քիմիական փոխակերպումների ժամանակ ընթացող պրոցեսների բնույթից՝ հրատեխնիկական արտադրատեսակները դասակարգվում են հրդեհավտանգ և պայթյունավտանգ հրատեխնիկական արտադրատեսակների: Ըստ նշանակության՝ հրատեխնիկական արտադրատեսակները դասակարգվում են կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների և տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների:

Ըստ Կանոնակարգի՝ Կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներն են՝  I, II և III դասերի արտադրատեսակները։

Ըստ Կանոնակարգի՝ Տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակներն են՝  IV և V դասերի՝ արտադրատեսակները, որոնց կիրառման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ և հարմարանքներ (սարքեր)։

Միաժամանակ, Կանոնակարգի համաձայն՝ «հրավառության համար նախատեսված արտադրատեսակը»՝ դա զանգվածային հանդիսադիր միջոցառումների ժամանակ ձայնային, լուսային, ծխային և այլ էֆեկտներ ստանալու համար նախատեսված՝ տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակներն են։ Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ չնայած Կանոնակարգի համաձայն՝ հրավառության համար նախատեսված արտադրատեսակը՝ դա զանգվածային հանդիսադիր միջոցառումների ժամանակ ձայնային, լուսային, ծխային և այլ էֆեկտներ ստանալու համար նախատեսված՝ տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակներն են, այնուամենայնիվ, հրագործական 2-րդ և 3-րդ դասի արտադրատեսակները նույնպես օգտագործվում են հրավառությունների կազմակերպման համար և հիմնականում ֆիզիկական անձանց կողմից, որոնք հաճախ հետևանք են հանդիսանում վերջիններիս մոտ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքների առաջացման։ Այս առումով պետք է շեշտել, որ հրավառությունների կիրառումը առաջացնում է նաև հասարակության լայն զանգվածների դժգոհությունը՝ նույնիսկ օրենքով չարգելված ժամերին, քանի որ, որպես կանոն, հրագործական այս արտադրատեսակները կարող են լուրջ անհանգստություն պատճառել անձանց։

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ներկա կարգավորումները պատասխանատվություն են սահմանում միայն հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, արտահանման, կիրառման, առևտրի, պահեստավորման կամ տեղափոխման լիզենզավորման պահանջները կամ պայմանները խախտելու համար (ՎԻՎՕ 169․16-րդ հոդվածի 10-րդ մաս), կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների՝ պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար ներմուծման կամ կիրառման թույլտվության պայմանները կամ պահանջները խախտելու համար (ՎԻՎՕ 169․16-րդ հոդվածի 11-րդ մաս) և 16 տարին չլրացած անձանց կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելու համար (ՎԻՎՕ 169․16-րդ հոդվածի 11․1-րդ մաս)։

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակներ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելուն և ֆիզիկական անձանց կողմից հրավառության համար նախատեսված արտադրատեսակների և  հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործելուն, ապա այդ արարքների համար վարչական պատասխանատվություն առկա չէ։

Հարկ է ընդգծել, որ վերջին 5 տարիների ընթացքում  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով՝ գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակների կիրառման դեպքերով, արձանագրվել է լռությունը խախտելու 146 դեպք՝ 2020թ․՝ 53, 2021թ․՝ 21, 2022թ․՝ 19, 2023թ․՝ 24, 2024թ․՝ 29։ Այս առումով հարկ է ընդգծել, որ արձանագրված դեպքերն անհամեմատ ավելի շատ են, իսկ դրանցից միայն նշված դեպքերով է հաջողվել հայտնաբերել հրագործական արտադրատեսակներ կիրառողներին և լռության կանոնները խախտելու համար ենթարկել վարչական պատասխանատվության։

Միաժամանակ, հարկ է նշել, որ հրավառությունների հետ կապված օրենսդրական սահմանափակումներ կան մի շարք երկրներում։ Օրինակ՝ Բրիտանիայում հրագործական արտադրատեսակների կիրառման վերաբերյալ կանոնները տարբեր են՝ տարիքից, տարածքից և ժամանակից կախված: Ընդհանուր առմամբ, կան մի քանի կարգավորումներ, որոնք վերաբերում են հրագործական արտադրատեսակների վաճառքին, օգտագործմանը և անվտանգության կանոններին: Օրինակ՝

«Հրագործական արտադրատեսակների մասին» օրենքը (The Fireworks Regulations 2004) սահմանում է հրագործական արտադրատեսակների վաճառքի ժամանակահատվածը (օրինակ՝ հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 10-ը, դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 31-ը), նախատեսում է տարիքային սահմանափակում, գնելը թույլատրվում է միայն 18 տարեկանից բարձր անձանց, սահմանում է դրանց օգտագործման ժամերը, կարելի է օգտագործել մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածը: Սակայն օգտագործման ժամերի համար կան բացառություններ, որոնցից մեկն է, օրինակ, Ամանորի գիշերը:
Այս օրենքը սահմանում է նաև հրագործական արտադրատեսակների կիրառման անվտանգության կանոնները[1]:

Հրագործական արտադրատեսակների արտադրությունը պետք է համապատասխանի անվտագության չափանիշներին:

Կան հրագործական արտադրատեսակներ, որոնք արգելված են: Դրանցից են օրինակ՝

  • Բարձր ձայն արձակող հրագործական արտադրատեսակները: Հրագործական այս արտադրատեսակները կարող են լուրջ անհանգստություն պատճառել ինչպես մարդկանց, այնպես էլ՝ կենդանիներին։ Ուստի հանրային օգտագործման համար արգելված է:
  • Ռակետային հրագործական որոշ արտադրատեսակները: Խոշոր կամ երկարատև թռիչք իրականացնող ռակետային հրագործական այս արտադրատեսակները կարող են անցնել մեծ հեռավորություն և վտանգ պատճառել մարդկանց կամ նրանց գույքին:
  • Հատուկ նպատակային հրագործական արտադրատեսակները: Հրագործական այս արտադրատեսակը առհասարակ արգելված է վաճառել կամ օգտագործել անհատական խմբերին:
  • Չհավաստագրված և վտանգ ներկայացնող հրագործական արտադրատեսակները: Բոլոր հրագործական արտադրատեսակները, որոնք չեն համապատասխանում Մեծ Բրիտանիայի ԵՄ անվտանգության չափանիշներին, արգելված են[2]:

Մեծ Բրիտանիայում հրագործական արտադրատեսակների օգտագործան նկատմամբ խիստ կանոնակարգերը նպատակ ունեն՝ պահպանել հանրային անվտանգությունը և նվազեցնել դրանց բացասական ազդեցությունը: Արգելքների խախտումների դեպքում նախատեսվում են տուգանքներ:

Վրաստանում արգելվում է հրագործական արտադրատեսակների օգտագործումը մի շարք հանրային վայրերում, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների, բնակելի շենքերի և այլ մարդաշատ վայրերի մոտ: Հրագործական արտադրատեսակների կիրառման, օգտագործման համար կա հատուկ թույլտվություն, որը պետք է ստանա կազմակերպությունը կամ անձը՝ դրանք կիրառելու դեպքում:

2023 թվականին Վրաստանում ուժի մեջ են մտել որոշ սահմանափակումներ, որոնք վերաբերում են Նոր տարվա ժամանակահատվածում հրագործական արտադրատեսակների կիրառմանը: Վրաստանի իշխանությունները սահմանափակել են հրագործական արտադրատեսակների օգտագործումը հանրային վայրերում՝ ապահովելով քաղաքացիների և կենդանիների անվտանգությունը: Սահմանվել են նաև տոնական օրերին հրագործական արտադրատեսակների իրականացման ժամանակահատվածները՝ արգելելով դրանք իրականացնել անկառավարելի կամ վտանգավոր իրավիճակներում:

Եթե հրագործական արտադրատեսակների օգտագործումը իրականացվում է առանց թույլտվության կամ սահմանված վայրերից դուրս, ապա դա կարող է հանգեցնել տուգանքների կամ վարչական պատասխանատվության։

Վրաստանում հրագործական արտադրատեսակների օգտագործման համար սահմանված ժամանակային սահմանափակումները նախատեսում են հետևյալը․ դրանք կարող են իրականացվել միայն հատուկ տոնական օրերին կամ բացառիկ դեպքերում: Առանց համապատասխան թույլտվության, հրագործական արտադրատեսակների կիրառումը արգելվում են նաև թույլատրելի ժամանակային սահմանափակումներով:

Հրագործական արտադրատեսակների կիրառման ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, Վրաստանում կան սահմանված կանոններ, որոնք արգելում են դրանք օգտագործել վտանգավոր կամ անվերահսկելի իրավիճակներում: Դրա նպատակն է՝ նվազեցնել ռիսկերը, կապված հրդեհների և պայթյունների հետ, հատկապես չոր եղանակի կամ քամիների ժամանակ: 

Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարությունը   սահմանում է սահմանափակումներ, որոնք վերաբերում են հրագործական արտադրատեսակների օգտագործմանը՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի և անվտանգության հարցերը։ Ստորև նշենք մի քանի հիմնական սահմանափակումներ, որոնք կարող են կիրառվել հրագործական արտադրատեսակների օգտագործման դեպքում։

Բնապահպանական սահմանափակումներ - այս սահմանափակումները ընդգրկում են՝

-հրագործական արտադրատեսակների կիրառմամբ միջոցառումների անցկացումը պահպանվող տարածքներում կամ ազգային պարկերում, որտեղ շրջակա միջավայրը ենթակա է հատուկ պահպանության։

-էկոլոգիական վտանգի պատճառ հանդիսացող նյութերի օգտագործման սահմանափակումներ։ Օրինակ, երբ օգտագործվում են վնասակար նյութեր, որոնք կարող են վնաս հասցնել շրջակա միջավայրին։

Հրդեհի վտանգի սահմանափակումներ - Շրջակա միջավայրի պահպանության նպատակով արգելվում է հրագործական արտադրատեսակների կիրառումը հանրային վայրերում, որոնք մոտ են գտնվում բնակելի տարածքներին, հիվանդանոցներին, դպրոցներին։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է արգելել ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ վաճառելը։

 

        2 Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ՝ ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակներ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելու համար, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց կողմից հրավառության համար նախատեսված արտադրատեսակներ և հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կարգելվի ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ վաճառելը։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից: 

      

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4․1-ին՝ «Օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը» բաժնից։

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

   

 

[1] https://www.gov.uk/fireworks-the-law

[2] https://www.legislation.gov.uk/ukpga/2003/22/contents

 

  • Discussed

    10.03.2025 - 25.03.2025

  • Type

    Law

  • Area

    Economical, Protection of public order, ensuring public security and the community policing, Administrative Offenses, Administration and administrative activity

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 595

Print