Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է՝

1.  ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 201-Ն որոշման հավելվածներում նոր աշխատանքներ ու աշխատանքի և հանգստի ռեժիմներ նախատեսելու, ինչպես նաև առկա աշխատանքների և սոցիալական պաշտպանության հաստատությունների անվանումները հստակեցնելու և 2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին, ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ.

2.  իրավակիրառական պրակտիկայից ելնելով՝ ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման հավելվածով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկերի հստակեցման անհրաժեշտությամբ, մասնավորապես հատուկ տիպի տուն-ինտերնատների և հատուկ տիպի մանկատների սպասուհիների, սանիտարների համար նախատեսելով ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք, իսկ  ընդհանուր տիպի տուն-ինտերնատների և ընդհանուր տիպի մանկատների համապատասխան աշխատողների համար՝ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք.

3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների հաստիքային միավորների ձևավորման, աշխատողների աշխատանքային ռեժիմների և վարձատրության չափերի սահմանման միասնական նոր համակարգի ներդրման աշխատանքների իրականացման շրջանակներում դուրս բերված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 201-Ն որոշման առանձին հավելվածներով սահմանված են առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները:

Այդ հավելվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օբյեկտիվ անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքերով, մասնավորապես՝

·   2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով տեղի են ունեցել փոփոխություններ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների անվանումներում,

·   ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշմամբ հաստատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները, ավելացել են ինչպես նոր հաստիքեր, այնպես էլ առկա մի շարք հաստիքների անվանումներում տեղի են ունեցել փոփոխություններ,

·   իրավակիրառական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների որոշակի աշխատողների աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները դուրս են մնացել օրենսդրական կարգավորման դաշտից:

ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման հավելվածով նախատեսված ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների ցանկը տարընկալման տեղիք է տալիս այն իմաստով, որ հավելվածի 4-րդ կետում հստակ նշված չէ, թե ովքեր են երեխաների խնամքի աշխատողները, իսկ 25-րդ կետում՝ խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողները:

ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման նշված կետերում սոցիալական պաշտպանության հաստատությունների անվանումները համապատասխանեցվել են ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշմանը:

Նախագծով լուծումներ են տրվել նաև իրավակիրառական պրակտիկայից բխող մի շարք այլ խնդիրների:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 201-Ն որոշման հավելվածներում կկատարվեն համապատասխան փոփոխություններ, նպատակ ունենալով այդ հավելվածները համապատասխանեցնել 2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման կարգավորումներին:

Նախագծով լուծումներ կտրվեն նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների հաստիքային միավորների ձևավորման, աշխատողների աշխատանքային ռեժիմների և վարձատրության չափերի սահմանման միասնական նոր համակարգի ներդրման աշխատանքների իրականացման շրջանակներում դուրս բերված խնդիրներին:

Նախագծով կհստակեցվի ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման հավելվածով նախատեսված ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների ցանկը: Հստակեցման արդյունքում, առանձին կատեգորիայի որոշ աշխատողներ կներառվեն ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում: ՀՀ կառավարության վերոնշյալ երկու որոշումներում սոցիալական պաշտպանության հաստատությունների անվանումները կհամապատասխանեցվեն ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշմանը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ, իրավակիրառական պրակտիկայից վեր հանված խնդիրների լուծումների անհրաժեշտությամբ պայմանավորված՝  կհստակեցվեն և կլրացվեն ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 201-Ն որոշման հավելվածներում նշված աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները, ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների ցանկերը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:  

Նախագծի ընդունման պարագայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների վարձատրությունը կազմակերպվելու է ՀՀ պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և (կամ) լրացումների անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորություններին:

  • Discussed

    28.02.2017 - 15.03.2017

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

28.02.2017 17:19

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11325

Print